RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013



Տեղադրվել է` 2013-05-20 23:40:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1241, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 39

«ԱՄՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԻԹ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱՐ»

Հ. Չ.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ Դեյվիդ Սիսիլինը, դիմելով ԱՄՆ այցելող Թուրքիայի վարչապետ Էրդողանին, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու եւ ներողություն խնդրելու կոչ է արել:

Այդ մասին մայիսի 17-ի համարում նշել էր Նյու Յորքի Turkishny էլեկտրոնային թերթը եւ ավելացրել. «1915-ի առնչությամբ հայկական թեզը պաշտպանող կոնգրեսականը արտահայտվեց «2 միլիոն հայի» ոչնչացման մասին եւ թուրքական կառավարությանը մեղադրեց «ճշմարտությունն ուրանալու մեջ»: Հակաթուրքական ելույթում Սիսիլինը անդրադարձավ վարչապետ Էրդողանիՙ Մ. Նահանգներ այցելությանը, նշեց, որ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դիրքերն ամրապնդելու եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելու նպատակով Վաշինգտոն ժամանած Էրդողանի համար այդ այցը ցեղասպանությունը ճանաչելու, ինչպես նաեւ հայերից ներողություն խնդրելու պատեհ առիթ է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ