RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013



ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Տեղադրվել է` 2013-05-20 23:40:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1246, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 40

«ԵՎՐՈՏԵՍԻԼՅԱՆ» ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս տեղի ունեցավ բազմաչարչար «Եվրոտեսիլը», որն ինչպես միշտ բազմաթիվ քննարկումների առիթ տվեց: Հատկանշական է, որ «Դորիանսը» հայերի կողմից շատ սիրված խումբ է եւ նրա ընտրությունը տարաձայնության առիթ չտվեց: Սակայն ահա «Եվրոտեսիլյան» պարտությունից հետո մեծամասամբ սկսեցին բացասաբար արտահայտվել Հայաստանի ներկայացուցչի երգի մասին:

Թե ի՞նչքանով էր «Դորիանսի» «Lonely Planet» երգը մրցութային, դժվար է ասել, քանի որ «Եվրոտեսիլն» անկանխատեսիլի մրցույթ է: Սակայն պետք է փաստենք, որ մինչ այս Հայաստանն ավելի լավ երգերով է հանդես եկել մրցույթին, քան այս անգամ: Նշենք, որ «Դորիանսի» երգացանկում առկա երգերն ավելի լավն էին, քան «Lonely Planet»-ը: Այնուամենայնիվ, բոլորս էլ գիտենք ու վստահ կարող ենք ասել. «Եվրոտեսիլը» քաղաքականացված է` բալերի փոխշահավետ փոխանակմամբ: Ի դեպ, այս թեման բուռն քննարկումների առիթ էր տվել համացանցում, մասմավորապես` Ֆեյսբուք սեցիալական ցանցում, որտեղ «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Արտակ Ալեքսանյանը բառացի հետեւյալ գրառումն է կատարել. «Կարկուտի, բերքի ոչնչացման, սպայկայի հրեդհի ու գազի թանկացման շաբաթը եզրափակեց Եվրատեսիլյան պրավալը: Արիկն ու Դորիանսը ամեն ինչ արեցին, ինչ կարող էին. լավ երգ ընտրեցին ու շատ լավ կատարեցին: Ուղղակի այստեղ մեկ այլ հարց կա. ամեն տարի Հանրայինը ընտրում է մեկ գլխավոր հովանավոր, ստանում գումար, կազմակերպում պրոմո տուրեր, համերգներ, հեռուստահարցազրույցներ: Երբեմն Եվրոտեսիլի պրոդյուսերը մեկնում է տարբեր երկրներ բանակցելու: Արդեն չորս տարի Հանրայինը մատը մատին չի տալիս: Պրավալ տվեցին Ինգա-Անուշի տափակ, քաղքենի ու անտաղանդ բեմականացմամբ ու վեդմա դիզյանով, Էմմիին բաժին հասավ բյուջետային սեկվեստրը, երբ ամեն ինչի վրա խնայում էին, անցած տարի չեղավ, բա էս տարի ինչու սենց եղավ: Հանրայինը իմ աշխատանքի ու կարիերայի հայրենիքն է, այնտեղ եմ ամենաերկարը աշխատել, ու հիմա, այնտեղից հեռանալով, առաջին անգամ եմ գրում այս մասին: Ու գրում եմ ցավով, որովհետեւ գոնե Եվրոտեսիլի մասով այնքան բան հնարավոր էր անել, այնքան մարդ կա, որ կարող է օգնել, այնքան ներուժ կա դրսերում, որ պատրաստ է մասնակցել: Բայց ոչինչ չի արվել: Ու ընդամենը արդարանալ, թե Ադրբեջանը նավթային դոլարներ է ծախսում, ուղղակի անհեթեթություն է: Հա, լավա անում, խի բայց դա շատա՞: Ինչո՞ւ չկա գումար Հայաստանում, Սփյուռքում, հնարավոր չի ճարել: Կամ բեմականացումը էդքան թանկ բանա՞: Ինչո՞ւ էին տղաները սովորական ջինսերով, ու արաբական շարֆով: Ո՞ւր էր հեռուստեսային ռեժիսուրան, ի՞նչ ֆիշկա կար, որ բացի Դորիանսի ձայնից հիշեին, չկար: Ոչ մի աշխատանք չի տարվել»:

Ահա նման քննարկումներից հետո «Դորիանս» խմբի պրոդյուսեր Արա Թադեւոսյանը վերադառնալով Եվրոտեսիլից «Մեդիամաքսում» գրել է. «Իհարկե, նախապես գիտեի, որ Եվրոտեսիլում ամեն ինչ այնքան էլ ազնիվ չէ: Գիտեի, որ քաղաքականությունն ու փողը մեծ դեր ունեն մրցույթում: Սակայն այս տարվա եզրափակիչին քվեարկությանը հետեւելով, համոզվեցի, որ այն երկրները, որոնք «խաղեր չէին տվել», ոչ միայն հաղթելու շանսեր չունեին, այլեւ դատապարտված էին ցածր տեղեր զբաղեցնել` անկախ արտիստների ելույթների ու երգի որակից: Եվրոտեսիլը ներսից տեսնելով, կարծում եմ, որ Հայաստանին որոշ ժամանակով պետք է հրաժարվել այդ մրցույթին մասնակցությունից, քանի որ մեզ մոտ չի ստացվում մասնակցել դրան հենց այնպես, մենք այն ընկալում ենք որպես կենաց-մահու կռիվ: Եթե ցանկանում ենք բարձր տեղեր զբաղեցնել, պետք է հետեւենք Ադրբեջանի օրինակին ու կաշառենք բոլոր նրանց, ում կարող ենք: Եթե ցանկանում ենք բարձր տեղեր զբաղեցնել` առանց անազնիվ քայլերի դիմելու, դա մեզ մոտ չի ստացվելու: Ինչու չհետեւել, օրինակ, Իտալիայի օրինակին, որը 1997-ից մինչեւ 2011 թվականը պարզապես չէր մասնակցում մրցույթին` վիճարկելով դրա արդարացիությունը: Արդեն պարզ է, որ Ադրբեջանն իր առջեւ նպատակ է դրել` ամեն տարի կամ հաղթել Եվրոտեսիլում, կամ հայտնվել առաջին եռյակում: Եվ այդ հիվանդագին նպատակին հասնելու համար հարեւանները փող ու ջանք չեն խնայելու: Միգուցե, մի որոշ ժամանակով դուրս գանք այս անիմաստ «խաղից» ու մտածենք այն մասին, որ այն գումարներով, որոնք մեր հայրենակիցները ամեն տարի ծախսում են sms-քվեարկության վրա, Հայաստանում կարելի է վերանորոգել երաժշտական դպրոցներ ու պատրաստել տաղանդավոր երաժիշտների` իրական մրցույթների համար»:

Դժվար թե Հայաստանը հրաժարվի «Եվրոտեսիլին» մասնակցելուց, քանի որ այն ֆինանսական աղբյուր է որոշ մարդկանց համար, իսկ մեր արտիստների համար` մեծ լսարանի կողմից ճանաչում ձեռք բերելու հնարավորություն:

«Եվրոտեսիլյան» կրքրեը շուտով կմարենՙ մինչեւ մյուս տարվա մասնակցի ընտրություն: Ի դեպ, հայերն արդեն գուշակություններ են կատարում` մյուս տարի «Եվրոտեսիլ»-ին Լիլիթ Հովհաննիսյանին ուղարկելու հնարավորության շուրջ: Սպասենք հետագա զարգացումներին...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ