RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013



Տեղադրվել է` 2013-05-20 23:40:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1167, Տպվել է` 47, Ուղարկվել է էլ.փոստով` 32

ՌԱՖԱՅԵԼ ԶԱՄԲՌԶԻՍԿԻ-ՊԵՅՆ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ»

Մ. Հ.

Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ գիշեր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ RP Musical management կազմակերպության եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար: Համերգից ստացված միջոցները կուղղվեն կրթօջախի ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգերի բարելավմանը

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը ներկայացրեցին Չայկովսկու, Մենդելսոնի ստեղծագործությունները, Մոցարտի ջութակի թիվ 5 կոնցերտը, համերգին որպես հրավիրյալ դիրիժոր մասնակցում էր նաեւ Թոմաս Քարոլը

Ծրագիրն ընտրվել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից: Համերգին հնչեցին Պյոտր Իլյիչ Չայկովսկու իտալական կապրիչիո, օպ. 45, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ջութակի կոնցերտ N 5 in Ա մաժոր:

Բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ երրորդ անգամ է գտնվում Հայաստանում եւ ունի մի շարք հայ ընկերներ. «Հիացած եմ Ձեր մշակույթով եւ հետաքրքրված պատմությամբ, ինչպես նաեւ շատ եմ սիրում հայկական ուտեստներ»: Երաժիշտը զարմանքով նշում է. «Հայաստանը լինելով փոքր եւ ունենալով քիչ բնակչություն` հարուստ է տաղանդաշատ երաժիշտներով»:

Նշենք, որ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Միացյալ Թագավորության կողմից: Դպրոցի բացման արարողությանը 1990թ. հունիսի 10-ին ներկա է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը

Իհարկե, այս համերգից ստացված հասույթը չի բավականացնի դպրոցի ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգերի բարելավմանը, սակայն ինչ-որ չափով կօգնի: Ի դեպ, մի շարք բարերարներ եւս միացել են այս ծրագրին եւ իրենց աջակցությունը կցուցաբերեն: Վերականգման համար անհրաժեշտ գումարը կազմում է 25 000 ֆունտ ստեռլինգ:

Ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը նաեւ ընդգծում է, որ հայկական մշակույթը ներկայացման կարիք չունի, քանի որ հայերն ունեն այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են` Արամ Խաչատրյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը եւ այլք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ