RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-05-20 23:40:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1038, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 39

ԱՐՈՆՅԱՆԸ ԲԱԺԱՆԵՑ 4-6-ՐԴ ՏԵՂԵՐԸ

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց շախմատի գերմրցաշարը, որն առաջին անգամ էր անցկացվում: Լեւոն Արոնյանն ավարտական տուրում մրցում էր Մագնուս Կառլսենի հետ, որը նախորդ տուրում պարտվել էր Վան Հաոյին եւ զգալիորեն բարդացրել էր 1-ին մրցանակը շահելու իր խնդիրը: 30-րդ քայլին մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանը վաստակած 5 միավորով Վիշվանաթան Անանդի եւ Պյոտր Սվիդլերի հետ բաժանեց 4-6-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, որն ավարտական տուրում հաշտություն կնքեց Վեսելին Թոփալովի հետ: Կարյակինը վաստակեց 6 միավոր: Նրանից կես միավորով հետ մնացին Մագնուս Կառլսենն ու Հիկարու Նակամուրան: 4,5 միավորով 7-րդ տեղը գրավեց Վան Հաոն, որը պարտության մատնեց նաեւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Նա պարտության էր մատնել նաեւ Պյոտր Սվիդլերին, իսկ Արոնյանի հետ հաշտություն էր կնքել: Իսկ ահա ավելի թույլ մրցակիցների հետ չինացի շախմատիստը թույլ խաղաց: Մասնավորապես նա պարտվեց մրցաշարի բացահայտ հետնապահ Յոն Լյուդվիգ Համերին, որը 1,5 միավորով եզրափակեց աղյուսակը: Ավարտական տուրում էլ Համերը զիջեց Հիկարու Նակամուրային:

4 միավորով 8-րդ տեղը զբաղեցրեց Վեսելին Թոփալովը: Իր հնարավորություններից թույլ հանդես եկավ Թեյմուր Ռաջաբովը, որը հաշտություն կնքելով Պյոտր Սվիդլերի հետ, 3 միավորով զբաղեցրեց նախավերջինՙ 9-րդ հորիզոնականը:

Հունիսի 12-ին Մոսկվայում կմեկնարկի Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որին Լեւոն Արոնյանը չի մասնակցի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ