ՌՈՒՍԱԿԱՆ 3 ԱԿՈՒՄԲՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ՕԶԲԻԼԻՍՈՎ Ըստ ռուսական լրատվամիջոցների, ՀՀ հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ Կրասնոդարի «Կուբանից»: Ունիվերսալ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Մոսկվայի «Դինամոն», «Սպարտակն» ու Կազանի «Ռուբինը»: Օզբիլիսն անցյալ տարի Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվեց «Կուբան», որի կազմում ՌԴ առաջնությունում իրեն լավ է դրսեւորում: Նա անցկացրած 21 հանդիպումներում խփած 9 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում է: Օզբիլիսի տրանսֆերային արժեքը 3,5 մլն եվրո է: Օզբիլիսի թիմակից, ՀՀ հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստՙ Մարկոս Պիզելին էլ մտադիր է հեռանալ «Կուբանից»: Հավանաբար նա տեղափոխվի «Կրասնոդար», որում ժամանակին հանդես էր գալիս Յուրա Մովսիսյանը: Ի դեպ, վերջինս վնասվածքից ապաքինվել է եւ մասնակցել է «Կրասնոդարի» դեմ առաջնության հանդիպմանըՙ վաստակելով 11 մ հարված: |