RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-05-20 23:40:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1148, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 37

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ «ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Բարձրագույն կրթության որակը եւ կրթության մրցունակ լինելը մեր հասարակության գերակա խնդիրներից է, իսկ որակյալ կրթություն տրամադրելը, որակյալ մասնագետներ պատրաստելը` բարձրագույն ուսումնական հաստատությունների պարտականությունը: Բուհերում կրթության որակի ապահովման վերահսկողությունը Հայաստանում իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամըՙ եվրոպական չափանիշներին եւ ուղենիշներին համապատասխան, որոնք Բոլոնիայի գործընթացին միանալու արդյունքում որդեգրել է նաեւ Հայաստանը:

Որքանո՞վ է Երեւանի «Գլաձոր» համալսարանը բավարարում բուհում կրթության որակի ապահովումը եվրոպական չափանիշներին եւ ուղենիշներին համապատասխան: Բուհում կրթության որակի ապահովմանը վերաբերող հարցերին է պատասխանում Երեւանի «Գլաձոր» համալսարանի (ԵԳՀ) Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) ղեկավար` Հասմիկ Վարդանյանը:


«Նոյյան Տապան» - Որո՞նք են ԵԳՀ Որակի ապահովման կենտրոնի նպատակներն ու խնդիրները:

Հասմիկ Վարդանյան - ԵԳՀ երկու տասնամյակից ավելի պատմություն ունի, որակյալ կրթության ապահովումը միշտ էլ եղել է բուհի առաջնահերթություններից մեկը: ԵԳՀ ՈԱԿ-ը ստեղծվել է 2012 թվականին: Կենտրոնի առաքելությունը բուհում եվրոպական չափանիշներին ու ուղենիշներին համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթության որակի ապահովման մշակույթի ձեւավորումն է, դրա շարունակական զարգացման ապահովման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ու նախապայմանների ստեղծումը: Այս ասպեկտով Կենտրոնն իր առջեւ նպատակ է դրել մշակել եւ ներդնել եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացների հետ համեմատելի ու համադրելի քաղաքականություն, ընթացակարգեր եւ մեխանիզմներ, ինչպես նաեւ աջակցել համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների եւ ծրագրային հավատարմագրման գործընթացների իրականացմանը:

Կենտրոնի խնդիրներից են պրոֆեսորադասախոսական կազմի որակի ապահովման մեխանիզմների բարելավումը, ուսանողների աջակցության համակարգի գնահատման մեխանիզմների բարելավումը, որակի ներքին համակարգի պարբերական վերանայումը եւ բարելավումը, ՈԱԿ կայացումը եւ շարունակական զարգացման ապահովումը, որակի մշակույթի եւ որակի ներքին ապահովման ներհամալսարանական ցանցի ձեւավորումը եւ այլն:

- ԵԳՀ ՈԱԿ որդեգրած նպատակների իրագործման համար մինչ այժմ ի՞նչ գործընթացներ են իրականացվել:

- Գործունեության սկզբից ՈԱԿ աշխատակազմը մասնակցել է ՈԱԱԿ-ի, ԾԻԳ-ի եւ NVAO հոլանդական հավատարմագրող կազմակերպության կողմից կազմակերպված որակի ապահովմանը նվիրված վերապատրաստումներին եւ սեմինարներին, ընդգրկվել է 2012թ. ԵԳՀ ինստիտուցիոնալ կարողությունների փորձնական հավատարմագրմանը եւ իրականացրել ԵԳՀ ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը:

Մինչ այժմ մշակվել են ՈԱԿ գործունեությունը կանոնակարգող մի շարք փաստաթղթեր, սկիզբ է դրվել բուհում Եվրոպական չափանիշներին եւ ուղենիշներին համապատասխան որակի մշակույթի տարածմանը: Կարեւոր քայլ էր ՈԱԿ կողմից «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրանց հետագա բարելավման նպատակով բուհերին դրամաշնորհների տրամադրում» մրցույթային ծրագրին հայտ ներկայացնելը, որի արդյունքը բուհում որակի ապահովման համակարգի կայացման համար դրամաշնորհային միջոցների տրամադրումն էր:

Ներկայումս ծրագրի շրջանակներում կազմակերպվում են որակի ապահովման խնդիրներին ուղղված համաբուհական եւ ներբուհական սեմինարներ, վերապատրաստումներ, մշակվում է շահակիցների հետ հետադարձ կապի ապահովման նպատակով էլեկտրոնային համակարգը, որակի ապահովման քաղաքականություն, ընթացակարգեր, մեխանիզմներ ու գործիքներ եւ այլն:

- Արդյոք ձեռնարկվում են միջոցներ ուսանողներին աջակցության եւ կարիերայի բնագավառներում:

- ԵԳՀ ՈԱԿ-ի եւ Կարիերայի կենտրոնի, որը նույնպես ստեղծվել է 2012 թվականին, գործառույթներից է, inter alia, ուսանողներին աջակացության եւ կարիերայի բնագավառներում համապատասխան ծառայությունների մատուցումը: ՈԱԿ-ի դերն այստեղ ընթացող գործընթացներում որակի ապահովումն է, դրա ստուգումը` իրականացվող գործընթացների շարունակական բարելավման նպատակով: Ներկայումս ԵԳՀ համագործակցում է ՀԱԳ/Գ/Մ, ՀԳՀՄ, Վիվա-Սելլ ՄՏՍ եւ այլ կառույցների հետ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողների ուսումնաարտադրական պրակտիկան կազմակերպել այդ կազմակերպություններում, ինչպես նաեւ աջակցում են ուսանողներին աշխատանքի տեղավորման եւ այլ հարցերում: Իհարկե, ԵԳՀ Կարիերայի կենտրոնն այս բնագավառում իրականացնում է մի շարք այլ գործընթացներ:

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ԵԳՀ տրամադրած կրթության որակն ապահովում է ԵԳՀ կադրերի մրցունակությունը աշխատաշուկայում:

- Այո: Միայն այն հանգամանքը, որ ԵԳՀ շրջանավարտներն այսօր զբաղեցնում են մի շարք պետական պաշտոններ` ի դեմս ՀՀ Արդարադատության նախարարի, այլ գերատեսչական մարմիններում բաժնի/վարչության պետերի, դատավորների, միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչների (օրինակ` Եվրոպայի խորհրդում), ինչպես նաեւ մասնավոր ու միջազգային կազմակերպությունների աշխատակիցների, հայտնի փաստաբաններ, վկայում է այն մասին, որ ԵԳՀ տրամադրած կրթությունը որակյալ է: Այսօր մեր խնդիրը բուհում ընթացող գործընթացները կատարելագործելն է եւ էլ ավելի որակյալ կրթություն տրամադրելը: Բացի դրանից, գլաձորյան շրաջանավարտները զգալի ներդրում ունեն հասարակության գիտակակրթական բնագավառում առաջխաղացմանը. ԵԳՀ շուրջ 25 շրջանավարտ գիտությունների թեկնածու է, որոնք դասավանդում են հայաստանյան մի շարք պետական ու մասնավոր բուհերում` փոխանցելով Գլաձորում ստացած գիտելիքը, հմտություններն ու կարողությունները ապագա սերունդներին:

- Որո՞նք են բուհում որակի մշակույթի կայացմանը նպաստող ՈԱԿ հետագա քայլերը:

- Այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: Պետք է շարունակվեն որակի մշակույթի կայացմանն ուղղված միջոցառումները, շահակիցների շրջանում իրականացվող գործընթացների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, եւ նրանց ներգրավվումը համապատասխան գործընթացներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ