RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013



ԻՐԱՔ-ՍԻՐԻԱ ՍԱՀՄԱՆ

Տեղադրվել է` 2013-05-20 23:40:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1183, Տպվել է` 41, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ՔՈՒՐԴԻՍՏԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻ ՍԻՐԻԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Հ. ՉԱՔՐՅԱՆ

PKK-ի հետ Բարզանիի հարաբերությունները լարված բնույթ են ստանում

Այդ մասին մայիսի 19-ի համարում տեղեկացրել է «Դունիա բուլթենի» լրատվական գործակալության կայքէջը: Ըստ տեղեկության, այդ օրը PKK-ի սիրիական կառույց PYD-ն ձերբակալել է Հյուսիսային Իրաքից Սիրիա անցած Սիրիայի քուրդ դեմոկրատների կուսակցության 75 անդամի: Երբ լրացել է ձերբակալվածներին ազատ արձակելու վերջնաժամկետը, Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին կարգադրել է PYD-ի առջեւ փակել շրջանի սիրիական սահմանը: Նրա կարգադրությամբ դեպի Սիրիայի սահման են շարժվել փեշմերգեների հատուկ նշանակության զորամասերը:

Ի դեպ, ինքըՙ Բարզանին նաեւ Իրաքյան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության նախագահն է: Այլ կերպ, ձերբակալվածները նրա կուսակցության Սիրիայի կառույցի անդամներն են: Թերեւս պատահական չէ, որ նրանք աջակցում են սիրիական ընդդիմությանը, իսկ PYD-նՙ նախագահ Բաշար Ասադի վարչակարգին: Ավելին, PYD-ն ուրբաթ եւ շաբաթ օրերին Ղամիշլիում ճնշել է Ասադի վարչակարգի «բռնատիրությունը» դատապարտող քրդական կազմակերպությունների ցույցը:

Խնդիրը, սակայն, սոսկ PYD-ի հետ Քուրդիստան շրջանի հարաբերությունների լարվածությունը չէ, այլեւ PKK-ի մարտիկների առաջնորդ Աբդուլլա Օջալանի կարգադրությամբ Թուրքիայից հեռանալը: Գաղտնիք չէ, որ նրանք թուրքական սահմանից անցնում են Հյուսիսային Իրաք, որտեղից էլՙ Հյուսիսարեւելյան Սիրիա, որը դե ֆակտո ինքնավար է, PYD-ի վերահսկողության տակ: Քանի որ շրջանին ինքնավարություն է շնորհել նախագահ Ասադը, տրամաբանական է, որ PYD-ն, ի տարբերություն սիրիական ընդդիմությանն աջակցող Քուրդիստան շրջանի ղեկավարության, պաշտպանի Դամասկոսի վարչակարգին:

Ի դեպ, Ասադի վարչակարգին է աջակցում նաեւ PKK-ն, ուստի չի բացառվում, որ Քուրդիստան շրջանի ղեկավարությունը առաջիկայում էլ Հյուսիսային Իրաքի թուրքական սահմանը փակի PKK-ի առջեւ: Այդ դեպքում արդեն Թուրքիայից հեռացող PKK-ականները չեն կարող ներթափանցել Հյուսիսային Իրաք, կխափանվի Թուրքիայում սկզբնավորված եւ PKK-ականների երկրից հեռացումով պայմանավորված հաշտեցման գործընթացը:

Հատկանշական է, որ Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանին հովանավորող Արեւմուտքն ու Իսրայելը միաժամանակ աջակցում են վարչապետ Էրդողանի նախաձեռնությամբ Թուրքիայում ծայր առած այդ գործընթացին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ