RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#081, 2013-05-17 > #082, 2013-05-18 > #083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013



ՊՐԱՀԱ

Տեղադրվել է` 2013-05-20 23:40:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1750, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ՀԱՅ ԴԻՐԻԺՈՐՆԵՐԸ ԲԱՑՈՒՄ ԵՆ ՉԵԽԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԵՐԸ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Մայիսի 20-ին Օստրավայում Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ելույթով սկսվեց «Յանաչեկի մայիս» 37-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Նվագախումբը ղեկավարեց Հայաստանի կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, որը նաեւ համատեղության կարգով ղեկավարում է ֆրանսիական Նորմանդիայի Կան քաղաքի սիմֆոնիկ նվագախումբը: Չեխական նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկված էին Յանաչեկի, Բեթհովենի եւ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Հատկանշական է, որ անցյալ շաբաթ «Պրահայի գարուն» միջազգային 68-րդ փառատոնն էլ բացեց Ֆրանսիայի ազգային ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանի գլխավորությամբ: Երեք օր շարունակ կանադահայ դիրիժորը հանդես եկավ ֆրանսիացի երաժիշտների հետ, նախ հոյակապ ներկայացնելով Բեդրիխ Սմետանայի «Իմ երկիրը» հանրահայտ գործը, իսկ հետո նաեւ ֆրանսաբնակ չեխ կոմպոզիտոր Քրիշտոֆ Մարատկայի «Գայթակղություն» խիստ ավանգարդ եւ ոչ դյուրամարս ստեղծագործությունը:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Պրահայի երաժշտական փառատոնում ելույթներ են ունեցել նաեւ հայ դիրիժորներ Էդուարդ Թոփչյանն ու Ջորջ Փեհլիվանյանը:

Նկար 1. Վահան Մարտիրոսյան

Նկար 2. Փիթեր Ունջյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #83, 21-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ