RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#123, 2013-07-19 > #124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013



Տեղադրվել է` 2013-07-22 23:11:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1016, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ՄԱՄԻԿՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿԸ

Փոթիում ավարտված Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում հանդես եկած հայ շախմատիստներից առավել հաջողը Մամիկոն Մարտիրոսյանի ելույթն էր: B խմբի մրցաշարում Մամիկոնը 9 հնարավորից վաստակած 7 միավորով գրավեց 3-րդ տեղը: Ավարտական 2 տուրերում նա ոչ-ոքի խաղաց Գաբրիել Բեչվարիայի հետ ու հաղթեց Գեորգի Ցխադաձեին: Մրցաշարի հաղթող ճանաչվեց վրացի Սուլխան Սիրբիլաձեն, որը վաստակեց 8,5 միավոր: Ի դեպ, Մարտիրոսյանը միակ պարտությունը կրել էր հենց Սիրբիլաձեից 6-րդ տուրում:

A խմբի մրցաշարում հանդես եկած հայ շախմատիստներից լավագույնը Լեւոն Բաբուջյանի ելույթն էր, որը 6,5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Ընդ որում, նա միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց 3-րդ տեղը գրաված նույնպիսի արդյունք ունեցող Գիգա Քուփարաձեին: Բաբուջյանը վերջին 2 տուրերում հաջող խաղացՙ հաղթելով Գունայ Մամադզադային եւ Գեւորգ Հարությունյանին: Վերջինս 5,5 միավորով գրավեց 10-րդ տեղը: Գեւորգն անհաջող խաղաց վերջնագծումՙ 3 տուրերում վաստակելով ընդամենը կես միավոր: 5,5-ական միավոր վաստակեցին նաեւ Սեդրակ Մաթեւոսյանը (11-րդ տեղ) եւ Արթուր Ղարագյոզյանը (15-րդ տեղ): A մրցաշարի հաղթող դարձավ վրացի Լուկա Պայչաձեն, որը վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած իր հայրենակից Լեւան Պանցուլայային:

Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հայերից լավագույնն Արտաշես Առաքելյանի ելույթն էրՙ 5,5 միավոր (6-րդ տեղ): 7,5 միավորով հաղթող ճանաչվեց վրացի Նիկա Խվադագիանին: Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում Արման Գրիգորյանը 6,5 միավորով գրավեց 4-րդ տեղը: Գլխավոր մրցանակը շահեց իրանցի Մանի Ջահեդին, որը վաստակեց 8 միավոր: Մինչեւ 8 տարեկանների մրցավեճում Էմիլ Հայրապետյանը 4,5 միավորով 22-րդն էր: Հաղթող դարձավ վրացի Գեորգի Ջիքիանՙ 8 միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #125, 23-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ