ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ» Մ. Բ. Ի հիշատակ ֆրանսահայ նկարիչ Ժանսեմիՙ Շահեն Խաչատրյանի հրապարակումը. «Բնության խորհրդի ասպետը»: Տպավորություններ Ժանսեմի հետ Արամ Իսաբեկյանի հանդիպումներից: Կարպիս Սուրենյանի վերջինՙ «Հայ լինելու առեղծվածը» գրքի առիթով. Նորայր Ադալյան. «Կարպիս Սուրենյանի շարունակվող ներկայությունը»: Մեր զրույցը գիրքը հրատարակության պատրաստող գրողի որդուՙ Հովհաննես Սարկավագյանի հետ: Ոչ վաղ անցյալի երեւանյան մշակութային կայնքի էջերից. «Արմենիա» ռեստորանի մտավորական այցելուները. Ավիկ Իսահակյանի «Արմենիայի զավակները» հոդվածաշարը, մաս I, «Հրաչյա Ներսիսյանը եւ մյուսները»: Թամար Հովհաննիսյանի հրապարակումը բեյրութահայ մշակութային գործիչ, խմբավար Գեւորգ Գանտահարյանի հիշատակին: Ճապոնական մշակույթ - «Օրիգամի», ներկայացնում է Անի Մագումյանը: |