RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013



Տեղադրվել է` 2013-08-29 23:13:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 880, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ԿՍԱՀՄԱՆՎԻ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՎԵՐԻՆ ՇԵՄ

Ա. Մ.

«Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններով առաջարկվում է փոխել ուսանողների ֆինանսական աջակցության գործող համակարգի գաղափարախոսությունը: Մասնավորապես, առաջադիմության վրա հիմնված բարձրագույն կրթության առաջարկի ֆինանսավորման ձեւին զուգահեռ` աստիճանաբար ներդնել բարձրագույն կրթության պահանջարկի ֆինանսավորման ձեւը` առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելով ուսանողների ֆինանսական աջակցությանն պետական ծրագրերը: Կառավարության հավանության արժանացած այս փոփոխութունների մասին խոսելովՙ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց. «Փաստորեն այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք իրականացնում ենք մեր նախընտրական խոստումը, ինչպես նաեւ կառավարության ծրագրի կարեւորագույն դրույթներից մեկը, այն է` կառավարությունը գործիք է ունենալու, որպեսզի սահմանի ուսման վճարի վերին շեմ: Քանի որ սա սոցիալական լուրջ խնդիրներից է, պետությունները սովորաբար կիրառում են այս գործիքը, որպեսզի նաեւ հանրությունը տեղյակ լինի, որ կառավարությունը կարող է զսպել ուսման վարձի աճը եւ կարող է միջամտել, եթե տեսնի, որ ուսման վարձը բարձրացվում է անհիմն ձեւով եւ չի համապատասխանում շուկայական այն գնին, որ առկա է Հայաստանի Հանրապետությունում: Օրենքի ընդունումից հետո կառավարությունը հնարավորություն կունենա համապատասխան որոշումներով այս դաշտը կանոնակարգելու եւ հստակ ազդակներ հաղորդելու նաեւ բուհերին, թե նրանց գնագոյացման ռազմավարությունն ինչպիսին պետք է լինի: Մենք կկարողանանք պատասխանել նաեւ հանրությանը մտահոգող այն հարցին, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը ուսման վարձի վերաբերյալ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ