ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԿՐԱՄՆԻԿՆ ՈՒ ԱՆԴՐԵՅԿԻՆԸ Նորվեգիայում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները: 4 պարտիայից բաղկացած մրցախաղում աշխարհի գավաթը կվիճարկեն Վլադիմիր Կրամնիկն ու Դմիտրի Անդրեյկինը: Կրամնիկն արագ շախմատի մրցախաղում 1,5-0,5 հաշվով առավելության հասավ Մաքսիմ Վաշիե-Լագրավի նկատմամբ: Նույնպիսի արդյունքով Դմիտրի Անդրեյկինը պարտության մատնեց Եվգենի Տոմաշեւսկուն, որը 3-րդ փուլում պայքարից դուրս էր մղել Լեւոն Արոնյանին: Եզրափակիչ մրցախաղի 1-ին պարտիան կկայանա այսօր: |