RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Տեղադրվել է` 2013-08-29 23:13:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1026, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՊԱՍՏԱՌԸ` ԵՎՐՈՊԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂ

Օգոստոսի 24-29-ը Զիմբաբվեի Վիկտորիա-Ֆոլլս եւ Զամբիայի Լիվինգստոն քաղաքներում կայացած ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր ասամբլեայի 20-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել 2013թ. Vettor Giusti զբոսաշրջային պաստառների առցանց քվեարկությամբ ցուցահանդես-մրցույթը, որին մասնակցել են ՄԱԿ ԶՀԿ 156 լիիրավ անդամ պետություններ եւ շուրջ 400 աֆիլացված անդամներ:

Մրցույթում Հայաստանը ներկայացնող «Քարերի սիմֆոնիա» պաստառը ճանաչվել է Եվրոպայի տարածաշրջանի հաղթող: Մրցանակը հանձնվել է Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին:

Հայաստանի զբոսաշրջային պաստառը մինչեւ հաջորդ նստաշրջանը` 2 տարի շարունակ, տեղադրված կլինի ՄԱԿ ԶՀԿ պաշտոնական կայքի գլխավոր էջում, ինչպես նաեւ Մադրիդում ՄԱԿ ԶՀԿ գրասենյակի նախասրահում, ինչը կարող է էապես նպաստել Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանը միջազգային շուկայում:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Կորեայի Կյոնջու քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած զբոսաշրջային պաստառների Vettor Giusti ցուցահանդեսմրցույթում Հայաստանը ներկայացնող պաստառը հաղթող էր ճանաչվել ժողովրդի ընտրություն (People՛s Choice Award) անվանակարգում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ