RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013



Տեղադրվել է` 2013-08-29 23:13:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 765, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ԱԼ. ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ` «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ»

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն թանգարանի արխիվում պահվող նոտաների անվանաթերթերի եւ ազդագրերի լավագույն նմուշները: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են տուն-թանգարանից: Ցուցահանդեսը կգործի «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում:

Ցուցադրված նմուշներից շատերը հրատարակված են համաշխարհային տպագրական մշակույթի մեջ մեծ դեր խաղացած հրատարակչատների կողմից` ներկայացնելով 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի տպագրական մշակույթի նվաճումները: Առանձնանում են Մ. Բելյաեւի (Լայպցիգ), Պ. Յուրգենսոնի (Մոսկվա), Վ. Բեսսելի (Մոսկվա - Ս.Պետերբուրգ), Ա. Գուտխեյլի (Մոսկվա) եւ Մ. Բեռնարդի (Ս. Պետերբուրգ) երաժշտական հրատարակչատներում լույս տեսած նոտաները: Այդ հրատարակչություններից մի քանիսը շարունակում են իրենց գործունեությունը մինչ օրս: Այս տպագրատներում հրատարակվել են Բախի, Բեթհովենի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Գլինկայի, Գլազունովի, Սպենդիարյանի եւ այլոց գործերը: Ցուցադրության գաղափարի եւ ձեւավորման հեղինակն է երիտասարդ նկարիչ-դիզայներ Լիլիթ Արշակյանը: Ցուցահանդեսը կբացվի օգոստոսի 31-ին, տուն-թանգարանի դահլիճում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ