ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ Օգոստոսի 29-ին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր աթոռի միջոցառումները նախապատրաստող հանձնախմբի ժողովը` նախագահությամբ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ հայոց արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի: Ժողովի ընթացքում քննարկվեցին եւ հստակեցվեցին Մայր աթոռի ծրագրած միջոցառումները եւ դրանց կազմակերպման ժամանակացույցը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները: Ժողովին մասնակցում էր նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: |