RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013



ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԱԿՑԻԱՆԵՐ

Տեղադրվել է` 2013-08-29 23:13:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 903, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՐՈՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Ի. Պ.

Հայաստանի ու Արցախի սահմանամերձ գյուղերը մշակութային կյանքին հաղորդակից դարձնելու նպատակով ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը ձեռնամուխ է եղել է այդ գյուղերում իրականացնելու մշակութային մի շարք միջոցառումներ ու ծրագրեր: Երեկ «Նոյյան տապան» ակումբումՙ ասուլիսի ժամանակ երգչուհին պատմեց, որ նախաձեռնության գաղափարը հղացել է Մարտակերտի մշակույթի տանը, որտեղ չնայած շենքային նորոգված պայմաններին` ներսում մշակութային որեւէ խմբակ չի գործել:

Երգչուհին ասում է` դրանից հետո, գործի դնելով մշակույթի այն լծակները, որոնք իսկապես ուժեղ են, վերաբացել է մշակույթի տան 5 խմբակ: Խմբակների վերաբացմանը հաջորդել են դպրոցներում կազմակերպվող ցուցահանդեսները: Ապա «Փյունիկ» հիմնադրամի օգնությամբ վերաբացել է Հադրութի ու Մատաղիսի դպրոցների քիմիայի, կենսաբանության ու ֆիզիկայի դասասենյակները, Մալյան թատրոնը հանդես է եկել ներկայացումներով Մարտակերտում եւ Թալիշում:

Շուշան Պետրոսյանը նշում է` եթե տեսնեք մարդկանց ուրախությունը, ապա կհասկանաք, թե այնտեղ մարդիկ որքան կարոտ են մշակույթի:

Ի դեպ, Շուշան Պետրոսյանի ծրագրերը հատվել են Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության եւ «Թալիշի պաշտպան» ՀԿ-ի համատեղ ծրագրին, որի իմաստն այն է, որ Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղի համար կատարվի բարեգործական ակցիա, որպեսզի գյուղն ունենա որակյալ ինտերնետ կապ: Իսկ դպրոցին ու մի քանի հասարակական կազմակերպությունների ինտերնետ կապը կտրամադրվի անվճար: Ներկայումս ծրագիրն ընթացքի մեջ է, եւ դրա իրագործան համար կազմակերպվել է դրամահավաք: Բնականաբար, ինտերնետի մուտքը Թալիշ ծնունդ կտա ուրիշ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների, եւ կակտիվացնի արտաքին աշխարհի հետ բնակիչների կապը:

Երգչուհի Շուշան Պետրսյանը, ամփոփելով թեման եւ անդրադառնալով Թալիշ գյուղը որակյալ ինտերնետով ապահովելու ծրագրին, եզրակացնում է` նմանօրինակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար ընդամենը ցանկություն է պետք:

Երգչուհին հավելում է. «Ես շատ ուրախ եմ, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ եւ կարող եմ ծառայեցնել դա մշակույթին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #143, 30-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ