RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013



ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ

Տեղադրվել է` 2013-10-02 23:12:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1022, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Մ. Հ.

Երեկ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Ճարտարապետների եւ ճարտարագետների համահայկական ընկերակցության կայքի շնորհանդեսը, որին ներկա էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ընկերակցության համանախագահներ Վահե եւ Գոհար Թութունջյանները, կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի հիմնադիրները:

ՃՃՀԱ-ի կայքը հնարավորություն է ընձեռում սփյուռքի ճարտարապետներին եւ ճարտարագետներին միասին աշխատելու եւ համագործակցելու, ստեղծելու համատեղ նախագծեր: Կայքն արժեքավոր աղբյուր կլինի յուրաքանչյուր անհատի եւ այն կառույցների համար, ովքեր հայկական շինարարության եւ անշարժ գույքի արդյունաբերության ոլորտում ներդրումներ կկատարեն:

Ճարտարապետների եւ ճարտարագետների ընկերակցությունը մասնակցել է Աշտարակում սիրիահայերի համար Նոր Հալեպ թաղամասի նախագծմանը, որը ներկայացրեց Գոհար Թութունջյանը :

Ճարտարապետների եւ ճարտարագետների համահայկական ընկերակցության գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը ներկայացրեց ընկերակցության կայքն իր ողջ հնարավորություններով, որը աշխարհի տարբեր ծայրերի ճարտարապետների եւ ճարտարագետների համար տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության նոր եւ արդյունավետ հարթակ կարող է դառնալ: Կայքն այցելուներին նաեւ հայկական ճարտարապետական ժառանգությանը ծանոթանալու հնարավորություն է ընձեռում:

Ճարտարապետների եւ ճարտարագետների համահայկական ընկերակցությունը ստեղծվել է սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ` 2009թ. ապրիլի 21-24-ը Երեւանում կազմակերպված ճարտարապետների համահայկական առաջին համաժողովից հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ