ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՎԱՐՏԵԼ ԿԱՐԻԵՐԱՆ Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մտադիր է հեռանալ կորտից: Պատճառն ուսի վնասվածքն է, որը մշտապես անհանգստացնում է անվանի թենիսիստին: 31-ամյա Նալբանդյանը ներկայումս թենիսիստների դասակարգման համաշխարհային ցուցակում 231-րդ տեղն է զբաղեցնում: Այդ ցանկում նրա լավագույն ցուցանիշը գրանցվել է 2006-ի մարտին, երբ Դավիթը ուժեղագույն եռյակն էր եզրափակում: Պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերայի ընթացքում Նալբանդյանը մենախաղում 11 տիտղոս է նվաճել, 13 անգամ էլ մրցանակների է արժանացել զուգախաղում: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում Դավիթը լավագույն արդյունքը գրանցել է 2002-ինՙ մտնելով Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջել է ավստրալացի Լլեյթոն Հյուիթին: |