RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013



Տեղադրվել է` 2013-10-02 23:12:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 927, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՕՐԵՐԻ ՄԵԿԱՄՍՅԱԿ

Մ. Հ.

Բրիտանական օրերի մեկամսյակի շրջանակներում հոկտեմբերի 2-9-ը հայտնի բրիտանացի կինովավերագրող Շոն Մաքալիսթերը Երեւանում կներկայացնի «Britain is...» ֆիլմի հետահայաց ցուցադրությունը:

Կինովավերագրողը երեկ, լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ շատ է լսել Հայաստանի մասին եւ բազմիցս եղել է Հալեպի հայկական թաղամասերում ու շատ է սիրում տեղի խոհանոցը:

Ներկայացնելով իր «Սիրիական սիրո պատմությունը» ֆիլմի նախագիծը, կինովավերագրողն ասաց, որ ֆիլմը պատմում է մի սիրիացու մասին, որը պայքարի է ելել բանտում գտնվող իր կնոջ ազատության համար:

Նշենք, որ բրիտանական «Սանդենս» կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերը 1996 թվականին ավարտել է Բրիտանիայի ազգային կինոդպրոցը: Նրա ֆիլմերի հիմնական ուղղվածությունն է Միջին Արեւելքի թեժ կետերում բնակվող մարդկանց կյանքի եւ հոգսերի արտացոլումը: Մաքալիսթերը համագործակցում է հանրահայտ բրիտանական BBC հեռուստաալիքի հետ: Նա ֆիլմեր է նկարահանել Իրաքում, Եմենում, Իսրայելում եւ այլ արեւելյան երկրներում:

Հատկանշական է, որ Բրիտանիայի օրերի շրջանակներում տեղի կունենան համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ թատերական բեմադրություններ, կանցկացվեն սեմինարներ: Հայաստան կայցելի Թոնի Բլերի լրատվամիջոցների գծով նախկին խորհրդական Լենս Փրայսը, որը կհանդիպի քաղաքական ուժերի, թերթերի խմբագիրների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ