RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013



Տեղադրվել է` 2013-10-02 23:12:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 788, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄ ԿԻՆՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոկտեմբերի 4-ին Մոսկվա կինոթատրոնում Պարալլելս ֆիլմ (Parallels Film) անկախ կինոընկերությունը հանրությանը կներկայացնի Մարինե Զաքարյանի հեղինակած «Փասիանի որսորդը» ֆիլմը:

Պարալլելս ֆիլմ կինոընկերությունը 2012թ.-ից սկսել է նորահայտ կինեմատոգրաֆիստների առաջին ֆիլմերի աջակցության ծրագիրը` ջանալով օժանդակել հայկական կինոարվեստի նոր ալիքի բացահայտմանը: Ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը»-ն այդ ծրագրի առաջին ֆիլմն է: Կինոնախագիծը մտահղացվել եւ իրականացվում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 105-ամյակի առթիվ եւ արժանացել է «Հայակ» ազգային կինոյի «Լավագույն դեբյուտ 2013» մրցանակի: Այս դրամատիկ կատակերգությունը Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա նկարահանվող «Կիսալուսնի ծովածոցը»-ը լիամետրաժ խաղարկային ֆիլմի «Աշուն» հատվածն է:

Համադրելով Հայաստանի ֆիլմարտադրության դաշտում ունեցած փորձը եւ միջազգային կինոարտադրության մեջ զգալի դերակատարում ունեցող կառույցների հետ համատեղ աշխատանքային փորձառությունը Պարալլելս ֆիլմը զարգացնում է իր նախագծերը արտադրության նախապատրաստումից մինչեւ դրանց ներկայացում միջազգային փառատոներում եւ շուկաներում:

Կինոընկերությունը նախատեսում է մոտ ապագայում ավարտին հասցնել երկու լիամետրաժ ֆիլմ «Կիսալուսնի ծովածոցը»-ը (2014) եւ «Լուսավոր շրջան»-ը (2015):

«Ուրախ ենք հայ հանրությանը ներկայացնել «Փասիանի որսորդը» ֆիլմը եւ սպասում ենք արձագանքների: Միջազգային գործընկերների հետ ներկայումս աշխատում ենք նաեւ ռեժիսորներ Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» եւ Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» լիամետրաժ միջազգային ֆիլմերի արտադրության վրա: «Լուսավոր շրջան»-ը միջազգային ֆիլմ է: Այս ֆիլմի կայացման համար համատեղել ենք թե՛ Հայաստանի, թե՛ արտասահմանյան գործընկերների ջանքերն ու ներդրումները»,- նշեց Պարալլելս ֆիլմ կինոընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Գալստյանը:

«Լուսավոր շրջան» նախագծի առաջին հրապարակային ներկայացումը կայացել է 2012թ-ին Կաննի փառատոնին եւ Եվրոպական կինոյի մի շարք այլ հարթակներում: Նախագծի հեղինակները, Հայաստանի եւ արտասահմանի պրոդյուսերները լիահույս են, որ իր յուրահատուկ թեմատիկայով, նկարահանման տեխնիկայով եւ մտահղացմամբ այս ֆիլմն իր կարեւոր տեղը կգրավի կինոաշխարհում:

«Լուսավոր շրջան»-ի նկարահանումներն սկսվելու են 2013-ի նոյեմբերին: Նախատեսվում է, որ ֆիլմը էկրան կբարձրանա 2015-ի ամռանը: Ընթացքի մեջ են անհրաժեշտ 1.1 միլիոն եվրո ներդրումը ձեռքբերելու աշխատանքները ֆիլմը նախատեսված ժամանակին ավարտելու եւ կինոսեր հանրությանը ներկայացնելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 03-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ