«ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՄՓՈՓՈՒՄՆ ԱՅՍՕՐ Մ. Հ. Այսօր` ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա կլինեն սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մաեստրոներ Տիգրան Մանսուրյանը, Հովհաննես Չեքիջյանը եւ այլք: Կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Ճապոնիայից, Ավսրալիայից, Սիրիայից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Արցախից ժամանած երգչախմբեր եւ անհատ կատարողներ: Կհնչեն նաեւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, հայաստանյան եւ սփյուռքյան երգչախմբերի համատեղ կատարումներ: Նշենք, որ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի մեկնարկը տրվել է հայ ազգային երաժշտության հիմնադիր Մեծն Կոմիտասի ծննդյան օրը սեպտեմբերի 26-ին: |