ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՌԴ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ Է Ռուսական «Սպորտ Էքսպրեսը» ՌԴ առաջնության 11 տուրերի արդյունքներով կազմել է լավագույն ֆուտբոլիստների ցանկըՙ հաշվի առնելով նրանց ստացած միջին գնահատականները: Մոսկվայի «Սպարտակի» եւ ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը լավագույն տասնյակում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Նրա միջին գնահատականը 6,15 է: Լավագույն ֆուտբոլիստների ցանկը գլխավորում է Մոսկվայի «Դինամոյի» ուկրաինացի հարձակվող Անդրեյ Վորոնինըՙ 6,28: Լավագույն հարձակվողների ցանկում Յուրա Մովսիսյանը 3-րդն է: Նա զիջում է Անդրեյ Վորոնինին եւ «Ռուբինի» հարձակվող Սալոմոն Ռոնդոնին: Արաս Օզբիլիսը աջ կիսապաշտպանների ցուցակում 2-րդն է «Զենիթի» խաղացող Վլադիմիր Բիստրովից հետո: Վերջինիս միջին գնահատականը 6,11 է, իսկ Արասինըՙ 6,05: |