ՉԱՐԵՆՑԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Այսօր հավերժ արդիական 118-ամյա Եղիշե Չարենցի ծննդյան օրն է:Մի տոն, որ մեզ հիշեցնում է, թե հենց նրանով կարող ենք չափվել օտարների ստեղծածի հետ, մի ձայն, որ իր պատգամով մեր անվտանգության երաշխավորն էՙ մեր փրկությունը հավաքական ուժի մասին չմոռանալն է: Մեր մեծ պոետի համամարդկային ձայնը 5 տարի առաջ ընկալելի ու սիրելի դարձավ նաեւ գերմանախոս հանրության համար: Գերմանական ARCO հրատարակչությունը 2010 թվականին լույս ընծայեց Եղիշե Չարենցի բանաստեղծություններիՙ«Ես իմ անուշ Հայաստանի» վերնագրովընտրանինՙ Կոնրադ Քուհնի գերմաներեն թարգմանությամբ, առաջաբանով, կազմած ծանոթագրություններով: 220 էջանոց հատորը մեծ հետաքրքրություն առաջացրեց գերմանալեզու ընթերցողների շրջանում, այն սպառվեցՙ հիմնականում նաեւ շատերի համար տարեդարձի լավագույն նվեր դառնալով: Ապրիլին հրատարակչությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ վերահրատարակելու է հատորըՙ Չարենցի ստեղծագործությունների թարգմանված հինը հարստացնելով նորերով, որոնց մեջ նաեւՙ «Դանթեական առասպել» պոեմը: Հատորին կանդրադառնանք առաջիկայում: |