RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1815, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ԵՎՐՈՊԱՆ ՄՏԱԾՈՒՄ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Պ. Ք.

Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԵՄ երկրներին կոչ է արել ստեղծել համաեվրոպական բանակ: Այդ մասին հաղորդում է գերմանական «Welt am Sonntag» թերթը:

«Նման բանակը մեզ կօգներ ձեւավորելու ընդհանուր արտաքին քաղաքականություն եւ անվտանգության քաղաքականություն, ինչպես նաեւ ապահովելու միասնական Եվրոպայի պատասխանատվությունն աշխարհի իրադարձությունների համար», հայտարարել է Յունկերը:

Եվրոհանձնաժողովի ղեկավարը գտնում է, որ Եվրոպան այդ ձեւով Ռուսաստանին կցուցադրի իր լուրջ վերաբերմունքը Եվրոմիության արժեքների պաշտպանության նկատմամբ: Նրա խոսքերով, համաեվրոպական բանակը նաեւ ողջ աշխարհին ցույց կտա, որ ԵՄ երկրների միջեւ երբեք պատերազմ չի լինելու:

Գերմանական թերթի տվյալներով, Բունդեսթագի պատգամավորները հավանություն են տվել Յունկերի առաջարկությանը:

Համաեվրոպական բանակի ստեղծման նպատակահարմարության մասին ավելի վաղՙ մարտի 6-ին խոսել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նրա խոսքերովՙ դա թույլ կտա անվտանգության ոլորտում ամրապնդել ԵՄ քաղաքականությունը ուկրաինական եւ նույնատիպ ճգնաժամերի պայմաններում:

Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ավելացրել է, որ նման ծավալուն նախագծի իրականացման համար զգալի ժամանակ կպահանջվի:

Եվրոմիության միասնական բանակի ստեղծման օգտին հանդես է եկել նաեւ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ