RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1646, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՋԱՎԱԽՔՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑ

Մարտի 5-ից Ջավախքում սկսեց գործել «Ջավախք նյուսի» (jnews.ge) հայերեն տարբերակը. երեք ամիս տեւած փորձնական եւ նախապատրաստական աշխատանքներից հետո «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը թողարկեց մեսրոպատառ լրատվամիջոց Ջավախքում:

«Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը ստեղծվեց անցյալ տարի փետրվար ամսին: Հիմնադիրները հենց ջավախքցի լրագրողներն են: Կազմակերպության ստեղծման առաջնային նպատակներից էր Ջավախքն առանց լրատվամիջոցի չթողնել: Հիմնական միտքն էր ունենալ հայալեզու եւ վրացալեզու լրատվամիջոց: Սակայն սկզբի համար ստացվեց հայալեզու եւ ռուսալեզու, քանի որ ռուսալեզու տարբերակը ապահովում են հենց խմբագրության աշխատակիցները, իսկ վրացերեն լեզվի համար հարկավոր է աշխատավարձով թարգմանիչ: Սակայն լրատվամիջոցի ապագա ծրագրերի մեջ է մտնում նաեւ վրացերեն տարբերակի գործարկումը:

Ջավախքի լրատվական կենտրոնըՙ jnews.ge-ն ստեղծվեց ամերիկական NED (Ազգային աջակցություն ժողովրդավարությանը) հիմնադրամի եւ չեխական NESEHNUTI կազմակերպության ֆինանսական եւ տեխնիկական աջակցությամբ:

«Ջավախք նյուսը» քաղաքական-հասարակական մի լրատվամիջոց է, որը ճշգրիտ եւ համաչափ ինֆորմացիա է տարածում Ջավախքից, ինչպես ջավախցիների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: «Ջավախք նյուսի» առաքելություններից է Վրաստանում ընթերցողներին տեղեկացնել Ջավախքում տիրող իրականության մասին:

«Ջավախք նյուսի» խմբագրությունը բաղկացած է հինգ աշխատակիցներիցՙ խմբագիր, մենեջեր եւ երեք լրագրող: Ունենք նաեւ մեկ թղթակիցՙ Նինոծմինդայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ