RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2015-02-27 > #008, 2015-03-06 > #009, 2015-03-13 > #010, 2015-03-20 > #011, 2015-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015



Տեղադրվել է` 2015-03-12 23:16:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1425, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԵՆ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՏԵԿՏՈՐ

Պ. Ք.

Իտալական GhostArk ընկերությունը հայտարարել է, որ ինքը ստեղծել է ոգիների եւ ուրվականների ներկայությունը հայտնաբերող սարք:

Դատելով ընկերության կայքում ներկայացված պատկերներից, GhostArk-ում ներկայումս վերջնամշակվող սարքը կունենա սովորական սմարթֆոնի չափեր: Երեսակողմի վրա կլինեն փոքր էկրան, մի քանի կոճակ եւ երեք պտտվող փոխարկիչներ: Մնացած կոճակները կտեղաբաշխվեն սարքի կողմնային մասերում:

Նախատեսվում է դետկետորը հանդերձավորել բազմաթիվ ու բազմապիսի տվիչներով, ներառյալ էլեկտրամագնիսական դաշտի տվիչը, ռադիոհաճախականությունների սքաները եւ այսպես կոչված էլեկտրոնային ձայնի ամրագրման սենսորը: Ձայնագրության մեջ լսվող այդ աղմուկը հիշեցնում է մարդկային ձայներ: Ոմանք այդ «սպիտակ աղմուկը» համարում են անդրաշխարհի ուժերի գոյության ապացույց: Սարքը կարող է նաեւ չափել ջերմաստիճանն ու ճնշումը եւ ձայնագրություն կատարել զգայուն խոսափողերի շնորհիվ:

Տվիչներից ստացվող բոլոր տվյալները կպատկերվեն էկրանի վրա եւ կպահպանվեն հիշողության մեջՙ հետագա վերլուծության համար:

MotherBoard էլեկտրոնային հրատարակությունը նշում է, որ «ուրվականների որսորդների» սարքի մտահղացման հեղինակը Մասսիմո Ռոսսին է, որի թիմի ճարտարագետները ռոբոտատեխնիկա են սովորել Ճապոնիայում:

Սպասվում է, որ GhostArk-ի սարքը շուկայում կհայտնվի մինչեւ ամառ եւ կարժենա 250 դոլար: MotherBoard-ի լրագրողները խոստացել են փորձարկել սարքը եւ հաշվետվություն ներկայացնել գիտափորձի արդյունքների վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 13-03-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ