RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



Տեղադրվել է` 2015-04-03 18:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1300, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

Germanwings-Ի ՕԴԱՉՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մարտի 24-ին Ալպերում 150 մարդու, այդ թվումՙ 16 աշակերտի կյանք խլած ավիաղետի 10-րդ օրը գտնվել է Germanwings-ի A 320-ի երկրորդ սեւ արկղը: Մասնագետները հույս են տածում, որ արկղի վերծանումը թույլ կտա հնարավորինս ամբողջական լույս սփռել այն առեղծվածին, թե իրականում ինչ է կատարվել ժայռերին բախվելուց առաջ: Ըստ նախնական վարկածների, օդանավի կործանման կասկածյալը երկրորդ օդաչուն է, նա կասեցրել է թռիչքի հրամանատարի մուտքը խցիկ, օդանավն ուղղել դեպի հանդիպակաց ժայռը: Դյուսսելդորֆի նրա բնակարանում գտնված tablet-ը դատախազությանը հուշել է, թե նախորդ օրերին Անդրեաս Լյուբիցն ինտերնետում տեղեկություններ է որոնել ինքնասպանության իրականացման ուղիների եւ հնարավորությունների, ինչպես նաեւ օդաչուների խցիկի դռների անվտանգության մեխանիզմների մասին: Ապրիլի 2-ին հայտարարվեց, թե 27-ամյա Անդրեաս Լյուբիցը կանխավ պատրաստել է ինքնասպանությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ