RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1348, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԿՈՏԱՅՔԻ ՆՈՐ ՄԱՐԶՊԵՏԸՙ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՓԵՍԱՆ

Ա. Մ.

Կառավարության երեկվա որոշմամբ Արամ Հարությունյանը ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մասնավորապես որպես այլ վայր հիշատակվում է գյուղնախարարության ջրային տնտեսության կոմիտեն: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Կարապետ Գուլոյանը` Աբովյանի ներկայիս քաղաքապետը, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Շահութահարկի արտոնություններ արտահանողներին

Կառավարության նիստում, երեկ, շահութահարկի արտոնություն է սահմանվել հարկ վճարողների այն խմբի համար, որի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարած աշխատանքի հանրագումարը առնվազն 40 մլրդ դրամ է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է: 2 տոկոս դրույքաչափ է սահմանվել հարկ վճարողների այն խմբի համար, որի ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի արժեքի հանրագումարը առնվազն 50 մլրդ դրամ է:

Թվային հեռարձակումը հնարավոր է հետաձգվի

Հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում հեռուստահաղորդումների թվային հեռարձակման անցնելը հնարավոր է հետաձգվի: Կառավարությունը չի առարկել պատգամավոր Էդմոն Մարությանի առաջարկությանը` հեռարձակումը հետաձգել մինչեւ 2017 թվականը: Սակայն, ըստ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, դեռեւս քննարկման ենթակա են ծագող ֆինանսական հարցերը, ինչպես նաեւ հետաձգման ժամկետները:

Ապրիլի 6-ի աշխատանքային օրը կտեղափոխվի ապրիլի 11-ը

Ապրիլի 6-ի աշխատանքային օրը կառավարության որոշմամբ կտեղափոխվի ապրիլի 11-ըՙ շաբաթ օրը: Այս մասին երեկ որոշում ընդունեց կառավարությունը: Միաժամանակ, Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը ոչ աշխատանքային հայտարարելու հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ լրացուցիչ կքննարկվի Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստին ներկա Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները համաձայն էին հարցի լրացուցիչ քննարկումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ