RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



Սուրբ Զատկի տոնին ընդառաջ

Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1465, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑ «ԱՐԱՐԱՏԻՑ ՍԻՈՆ» ՓԱՍՏԱ-ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ապրիլի 1-ին նախազատկական կինոչորեքշաբթին ներկայացրեց կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» ֆիլմը:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի Արվեստի միության հանրային կապերի պատասխանատու Արմեն Բաղդասարյանը, որ հակիրճ ներկայացրեց միջոցառման նպատակն ու հյուրերին:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, որ հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունն ու սյուժեն, նշելով, որ այն դիտել են շուրջ 75 միլիոն մարդ ամբողջ աշխարհում ու որ նա արժանացել է անգլիական ֆիլմարտադրության երկու պատվավոր մրցանակների:

Վերջում ելույթ ունեցավ Տեր Արսեն Քահանան, ով խոսեց Զատկի տոնի խորհրդի ու նշանակության մասին, իր տերունական աղոթքն ու օրհնությունը հղելով բոլորին:

Վավերագրական ֆիլմը ստեղծողները ներկայացնում են այս պատմությունների մի շարք կարեւոր էջեր` բացահայտելով սեփական ինքնության թանկարժեք հայեցակետեր: Նրանք անցնում են հայ ուխտավորների ուղիներով, որոնք ընկած են երկու պատմական կիզակետերի միջեւՙ Արարատից Սիոն:

«Արարատից Սիոն» փաստավավերագրական ֆիլմը պատմում է, թե ինչպես են հայերը հայտնվել Սուրբ հողում` Երուսաղեմում, ինչպես են հաստատվել այնտեղ, ձեռք բերել հոգեւորական որոշակի իրավունքներ, դիրք, տարածքներ, շինություններ: Ֆիլմի հեղինակների խոսքով, շարժանկարը հայի ինքնության մասին է: Ֆիլմում հենց այդպես էլ ասվում է, որ ազգին ճանաչելու, ազգի ինքնությունը պարզելու համար պետք է հետեւել նրա ուխտագնացությանը: «Արարատից Սիոն» ֆիլմի հեղինակներն ասում են, որ փորձել են ներկայացնել հենց հայերի ուխտագնացության պատմությունըՙ հային ներկայացնելու համար:

Ֆիլմը ռեժիսորա-օպերատորական տեսանկյունից բավականաչափ հաջողված է, կատարված են բավական հարուստ նկարահանումներ, դիտարժան նկարահանումներ: Պատկերի առումով ինչ-որ պահ առաջանում է որոշակի ձանձրույթ, քանի որ խաղարկային տեսարանները շատ քիչ են, քիչ են հարցազրույցները, դինամիկան երբեմն պակասում է: Բայց դա երեւի թե ճաշակի եւ անձնական տպավորության հարց է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ