RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1254, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՈՒ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳԻՐ

Երեխաների անվտանգության ապահովումը մշտապես ՀՀ ոստիկանության ուշադրության կենտրոնում է եւ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Առանձնակի կարեւորվում է երթեւեկության անվտանգությունը, որի հիմքում դրված է երեխաների շրջանում այդ կանոններին անվերապահորեն հետեւելու գիտակցության սերմանումը, օրինապաշտ քաղաքացու դաստիարակությունը: Այդ խնդրի լուծմանն են ուղղված դպրոցներում պարբերաբար իրականացվող հանդիպում-զրույցները, դեռահասների այցելությունները ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներ, սերտ համագործակցությունը կրթական ոլորտի պատասխանատուների եւ ծնողների հետ:

Ոստիկանությունը համոզված է, որ երեխայի հետ աշխատանքը պետք է սկսել վաղՙ տարրական դասարանների եւ նույնիսկ նախադպրոցական տարիքից: Այս ռազմավարության իրականացման առաջին քայլերից է «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի ստեղծումը, որի հասցեատերն առաջին դասարանցիներն են: Ձեռնարկը երեխաներին կօգնի ինքնուրույն յուրացնել երթեւեկության կանոնները, ճանաչել ճանապարհային նշանները եւ կնախազգուշացնի արտակարգ իրավիճակների մասին:

Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքներում երթեւեկությունը բավականին լարված էՙ մարտի 31-ին խաղ-ձեռնարկն առաջինը տրամադրվել է մայրաքաղաքի 426 առաջին դասարաններին:

Որպես երեխաների շրջանում կրթական եւ իրազեկման բազմաթիվ ծրագրեր իրականացնող սոցիալապես պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է ՀՀ ոստիկանության նախագծինՙ 14 միլիոն դրամ հատկացնելով «Փոքրիկ ոստիկան» ուսուցողական խաղ-ձեռնարկի 1000 օրինակ հրատարակելու նպատակով:

Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նաեւ դպրոցական առաջիկա ամառային արձակուրդներով. դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները պետք է տիրապետեն երթեւեկության կանոնների վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ