RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1550, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԱՆՐԻ ՎԵՌՆՈՅԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Այս գիրքը, այնուհետեւ նաեւ ֆիլմը իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա իմ հոգու պարտքն էր», խոստովանել էր ժամանակին ֆրանսահայ միջազգային ճանաչման արժանացած ռեժիսոր Անրի Վեռնոյը: Երեւանում ՀՀ Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեկ մեկնարկեց «Անրի Վեռնոյի օրերը», որի առաջին միջոցառումըՙ «Մայրիկ» գրքի շնորհանդեսը կայացավ Երեւանի պետական կամերային թատրոնի դահլիճում: Վաղըՙ ապրիլի 4-ին ժամը 16.30-ին տեղի կունենա Վեռնոյի անվան փողոցի (Թատրոնի եւ կինոյի պետինստիտուտի հարակից փողոց) բացման հանդիսավոր արարողությունը, իսկ ժամը 17.00-ինՙ նույն ինստիտուտում նրա անվան կինոդահլիճի բացումը: Այնուհետեւ նույն օրը ժամը 17.30-ին Համազգային թատրոնում կկայանա հուշ-երեկո նվիրված աշխարհահռչակ արվեստագետին:

Կիրակի օրը ժամը 11.00-ից Համազգային թատրոնի դահլիճում կցուցադրվեն նրա ֆիլմերը: Ցուցադրությունների մուտքն ազատ է: Միջոցառումներին ներկա է լինելու արվեստագետի որդինՙ Պատրիկ Մալաքյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ