RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1647, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ

Մ. Խ.

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը երեկ միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: Դրանով քրեական պատասխանատվություն է նախատեսված Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, ովքեր կպատժվեն 5 տարվա ազատազրկմամբ եւ 10 հազար եվրո տուգանքով: Օրենքի ընդունումը տեղի ունեցավ հատկապես այն ժամանակաընթացքում, երբ Կիպրոսում է Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, ով օրինագծի միաձայն ընդունումը հայ-կիպրոսյան դարավոր բարեկամության արդյունք համարեց: Օրինագիծը հեղինակել են Կիպրոսի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցություններն անխտիր:

Հիշեցնենք, որ այդպիսի օրինագծեր ընդունել են Հունաստանը, Շվեյցարիան, Սլովակիան, իսկ Ֆրանսիայի խորհրդարանում այդպիսի օրինագիծը բավական տանել-բերելուց հետո այդպես էլ չընդգրկվեց օրակարգում: Թեեւ, պետք է հույս ունենալ, որ առաջիկայում Ֆրանսիան էլ կընդունի այդ ուղղությամբ պատրաստվող նոր օրինագիծը:

«Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարեւոր ներդրում կատարեց ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում», հայտարարել է երեկ Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը ` ընդգծելով, որ տեղի ունեցածը խորհրդանշական իրադարձություն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ օրինագծի ընդունումը Հայոց ցեղասպանության ժխտողականության պայքարին նոր թափ է հաղորդելու` միաժամանակ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանին , ով բավական ջանք է ներդրել օրինագծի ստեղծման աշխատանքները համադրելու գործում:

Օրինագծի ընդունումից հետո Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին , ով շնորհավորել է մեր պատվիրակությանն օրինագծի ընդունման առթիվ:

Հիշեցնենք, որ Կիպրոսն առաջին երկիրն է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռ 1975 թվականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ