RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2284, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԱԼԱ-ԻՑ

Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակ, Ռազմական Խորհուրդ, 2 ապրիլ 2015

Խմբագրությունս երեկ ստացավ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի» (ASALA) հաղորդագրությունը, որը տպագրում ենք նույնությամբ, առայժմ ձեռնպահ մնալով որեւէ մեկնաբանությունից:

Էրտողանի իշխանութեան կողմէ 24 Ապրիլը թրքական տօնակատարութեան օր անուանելը հայ ժողովուրդի, համայն քաղաքակիրթ մարդկութեան եւ 1.5 միլիոն զոհուած հայերու յիշատակին նկատմամբ վիրաւորանք եւ մարտահրաւէր է:

Այն պետութիւններու ներկայացուցիչները, որոնք Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի օրըՙ 24 Ապրիլ 2015-ին ներկայ ըլլան Էրտողանի ծրագրած տօնախմբութեան, փաստօրէն զօրակցած պիտի ըլլան ցեղասպանին ու քաջալերածՙ ժողովուրդներու դէմ ցեղասպանութիւններ իրականացնելու քաղաքականութիւնը:

Կոչ կ՛ուղղենք Թուրքիոյ ողջ ազատամիտ հանրութեան եւ բոլոր ժողովուրդներուն, որ ընդդիմանան Էրտողանի այս սադրանքին:

Էրտողանի տօնախմբութիւնը կայանալու պարագային, Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակը անմիջապէս պիտի քննարկէ Թուրքիոյ դէմ ռազմական գործողութիւններ վերսկսելու ծրագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ