RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2015-03-20 > #011, 2015-03-27 > #012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015



Տեղադրվել է` 2015-04-03 18:24:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1424, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 5

95-ԱՄՅԱ ՊՈԼ ԻԳՆԱՏԻՈՍԸ ԽՈՍԵԼՈՒ Է ԴԱՐԱԴԱՐՁԻ ՃԱՇԿԵՐՈՒՅԹԻՆ

Հ. Ծ.

Ամերիկահայ ճանաչված լրագրող Ֆլորենս Ավագյանի հաղորդմամբ, 95-ամյա Պոլ Իգնատիոսը ներկա է լինելու եւ խոսք է առնելու Վաշինգտոնի «Մարիոթ» հյուրանոցում մայիսի 9-ին կայանալիք Ցեղասպանության դարադարձին նվիրված ճաշկերույթին:

Պոլ Իգնատիոսը ծնվել է Գլենդեյլում, Էլիզ (Ժամկոչյան) եւ Հովսեփ Իգնատիոսյանների ընտանիքում 1920 թվի նոյեմբերի 11-ին: Պապը, կորցնելուց հետո ընտանիքի անդամների մեծ մասին, Հաճընից դուրս է եկել 1892-ին եւ հաստատվել Մանչեստրում (Անգլիա): Հայրը Մ. Նահանգներ է տեղափոխվել 1904-ին: «Մեծացել եմ ամերիկյան միջավայրում: Այդ ժամանակ Գլենդեյլում թվով քիչ հայեր կային, բայց հորս ընկերների հետ անցկացրած օրերից լավ հիշողություններ ունեմ», ասել է նա: «NAASR-ի» հրատարակությամբ լույս տեսած իր «Հիմա ես մասամբ գիտեմ» (Now I know in Part) գրքում նա գրել է, որ իր անցյալի իմացությամբ նա ավելի հետաքրքրական անձնավորություն է դարձել ինչպես իր, այնպես էլ ուրիշների համար: Նա գրել է նաեւ իր նախասիրած գրողներիՙ Վիլյամ Սարոյանի, Լեւոն Զավեն Սյուրմելյանի եւ Մայքլ Արլենի մասին մի գիրք:

Հայկական ուսումնասիրությունների կենտրոնիՙ NAASR-ի հովանավորությամբ 2006-ին իր իրավաբան դստերՙ Սարայի հետ այցելել է պատմական Հայաստան, մասնավորապես Խարբերդ: Որդինՙ Դեյվիդը «Վաշինգտոն փոստի» խմբագիրներից է եւ Հայաստան է այցելել երկու անգամ:

Ինքը Պոլ Իգնատիոսը Լինդըն Ջոնսոնի նախագահության ժամանակ եղել է նավատորմային ուժերի քարտուղար (secretary) եւ պաշտպանության քարտուղարի տեղակալ, իսկ Ջոն Քենեդիի նախագահության ժամանակՙ Զինված ուժերի փոխքարտուղար: Զբաղեցրել է նաեւ «Վաշինգտոն փոստ» թերթի նախագահի պաշտոնը: Ներկայիս Ջորջ Մարշալ հիմնադրամի հոգաբարձու է եւ Վաշինգտոնի արտաքին գործերի ինստիտուտի աշխատակից:

Վերոնշյալ պաշտոնական ճաշկերույթին ելույթներ են ունենալու նաեւ Ռայս Համալսարանի հանրային քաղաքականության «Ջեյմս Բեյքր Գ.» ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, Քենեդիից մինչեւ Քլինթոն ընկած ժամանակահատվածում Սիրիայում եւ Իսրայելում Մ. Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Ջերեջյանն ու 2011-ին Բլումբերգ հեռուստատեսության համար եգիպտական հեղափոխությունը լուսաբանած լրագրողուհիՙ Լարա Սեդրակյանը, ով «Մարի Քլեր» ամսագրի կողմից 2012-ին ընդգրկվել էր ամենահայտնի կանանց ցուցակում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 03-04-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ