RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1988, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 12

«ԻՆՏԵՐ ՌԱՕ»-Ն ԴԻՄԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԷՑ-Ը ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՅՏՈՎ

Ա. Մ.

Հաշվի առնելով ՀՀ կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտը` սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ ՀՀ կառավարությունը երեկ որոշեց էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին հանձնարարել ուսումնասիրելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել համապատասխան պայմանագրի նախագիծ:

Նույն նախարարներին հանձնարարվեց նաեւ ուսումնասիրել «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության եւ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության միջեւ կնքվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի օտարման պայմանագիրը եւ տալ եզրակացություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ