RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1925, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋԱՐԿԵՑ ՍԻՐԻԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Պ. Ք.

Դուշանբեումՙ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն ելույթ է ունեցել Սիրիայի իրադրության վերաբերյալ եւ հանդես է եկել դրա կայունացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններով: Փորձագետները Սիրիայի հակամարտության կարգավորման լավագույն միջոց են համարում Պուտինի արտահայտած այն միտքը, թե «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար անհրաժեշտ է հրաժարվել աշխարհաքաղաքական հավակնություններից: Նրանց կարծիքով, ջանքերի միավորումը հնարավոր է նաեւ Սիրիայի ներսում, քանի որ ընդդիմության որոշ զինված կազմավորումներ պատրաստ են շփումներ սկսել նախագահ Ասադի վարչակարգի հետ:

ՌԻԱ գործակալությունը մեջբերում է Պուտինի այն հայտարարությունը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության ոլորտը արդեն դուրս է եկել Իրաքի եւ Սիրիայի սահմաններից: «Իսլամական պետությունն» արդեն հավակնում է իր վերահսկողության տակ առնել Մեքքան եւ Մեդինան, Երուսաղեմը, գործունեութուն ծավալել Եվրոպայում եւ Ռուսաստանում, Կենտրոնական եւ Հարավարեւելյան Ասիայում: Այս ամենը լրջորեն մտահոգում է Մոսկվային:

Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարողները պարտավոր են հրաժարվել աշխարհաքաղաքական նկրտումներից եւ երկակի չափանիշներից: Անշուշտ, նա ակնարկում էր Արեւմուտքի մեծ տերություններին, որոնց համար կան «լավ» եւ «վատ» ահաբեկիչներՙ նայած թե նրանք ում դեմ են պայքարում: Պուտինի խոսքերովՙ անհրաժեշտ է հրաժարվել սեփական նպատակներին հասնելու համար առանձին ահաբեկչական խմբավորումների օգտագործման քաղաքականությունից: Նման նպատակներից է անհաճո կառավարությունների եւ վարչակարգերի տապալումը:

ՌԴ նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է միանալ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարին, բայց առանց Սիրիայի իշխանությունների մասնակցության չի հաջողվի այդ երկրից եւ ամբողջ տարածաշրջանից դուրս քշել «Իսլամական պետության» ահաբեկիչներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ