RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 2138, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր նստավայրում հանդիպում ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը, կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցել են Հակոբ Ավետիքյանը, Արմեն Մանվելյանը, Կարեն Կակոյանը, Սուրեն Սարգսյանը, Սեյրան Ղարիբյանը եւ Վարազդատ Ավոյանը: Նախագահ Ս. Սարգսյանի կողքին հանդիպմանը մասնակցել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Ավելի քան 1 ժամ տեւած խորհրդակցությունների ընթացքում ՌԱԿ ներկայացուցիչները հանրապետության նախագահի ուշադրությանն են հանձնել կուսակցության նկատառումներն ու մտահոգությունները քննարկվող նախագծի որոշ կետերի շուրջ, որոնց կապակցությամբ Ս. Սարգսյանը լայն պարզաբանություններ է տվել:

Հանդիպման եզրափակիչ մասում ՌԱԿ ներկայացուցիչները տեղեկություններ են տվել կուսակցության ներկայիս վիճակի եւ առաջիկա անելիքների մասինՙ ՌԱԿ հայաստանյան կառույցի համագումարին ընդառաջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ