ՉԵԽԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ-ՊՐԱՀԱ ՉՎԵՐԹՆԵՐԸ Ինչպես տեղեկացանք «Չեխական ավիաուղիներից», ավիաընկերությունը 2015թ դեկտեմբերի 13-ից վերսկսում է Երեւան-Պրահա չվերթները: Ներկայումս երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի կարճ ժամանակահատվածում ապահովելով Սուրբ ծննդյան եւ Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները:Երեւան-Պրահա միակողմանի թռիչքի ավիատոմսի արժեքը կլինի սկսած 88960 դրամից, երկկողմանին` սկսած 162460 դրամից: Չեխական ավիաուղիները նախատեսում է իրականացնել շաբաթական երկու չվերթ Երեւան-Պրահա եւ հետադարձ ուղղությամբ: Մեկնումը Երեւանից կլինի երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին, ժամը առավոտյան 5.20-ին, վերադարձը Պրահայից` չորեքշաբթի եւ կիրակի օրերին, ժամը 21.55-ին: |