RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1804, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՑԱՆՑ ԵՎ ԸՆԴԱՐՁԱԿՎԵԼ Է Wi-Fi ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱԾԿՈՒՅԹԸ

Պաշտոնապես ազդարարվել է Երեւանի կենդանաբանական այգու տարածքում գերարագ Wi-Fi գոտու ընդլայնման եւ օպտիկամանրաթելային ցանցի գործարկման մասին:

Միջոցառմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը եւ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Կազմակերպիչները կարեւորում են նախաձեռնության տեղեկատվական եւ կրթական բաղադրիչները: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող անվճար Wi-Fi կապի միջոցով այցելուները, տպագիր ցուցանակներից բացի, հնարավորություն կունենան օգտվելու նաեւ այգու էլեկտրոնային ինտերակտիվ քարտեզներից եւ ուղեցույցներից:

Կենդանաբանական այգու ողջ տարածքում գործող Wi-Fi գոտում այցելուները կկարողանան անխոչընդոտ այցելել այգու պաշտոնական կայք, ծանոթանալու լրահոսին եւ դիտելու այգու եւ նրա բնակիչների մասին պարբերաբար թարմացվող տեսանյութերը:

Օպտիկամանրաթելային ցանցի ստեղծումը նաեւ հնարավորություն կտա գործարկել կենդանիների մասին պատմող ցուցատախտակների վրա տեղադրված QR կոդերը (մատրիցային կամ եռաչափ շտրիխկոդ): Համապատասխան ծրագիր ունեցող այցելուները կարող են վայրկյանների ընթացքում ստանալ տվյալ կենդանատեսակի մասին բազմաֆորմատ ինֆորմացիա: Առանձին աուդիո փաթեթներ կմշակվեն տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավոր է դարձել Ռալֆ Յիրիկյանի անձնականՙ 3.8 միլիոն դրամի ներդրման շնորհիվՙ հիմք ընդունելով այն հիմնարար արժեքներից մեկը, որն ընկերությունը գործունեության առաջին իսկ օրվանից խրախուսում է իր աշխատակիցների եւ հասարակության շրջանում, այն էՙ հանրային բարիք ստեղծելու գործում կամավոր հիմունքներով մասնակցելը: Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամը (FPWC) նույնպես մասնակցել է նախագծինՙ հատկացնելով եւս 3.8 միլիոն դրամ: Օպտիկամանրաթելային ցանցի գործարկումը կնպաստի նաեւ կենդանիների խնամքի մակարդակի բարձրացմանը: Ցանցի առկայությունը հնարավորություն է ընձեռում այգու ողջ տարածքում տեղադրել օնլայն տեսախցիկներՙ ապահովելով կենդանիների նկատմամբ անընդհատ վերահսկողություն, իսկ առկա տեսագրական նյութերը կարող են օգտագործվել ինչպես գիտամեթոդական, այնպես էլ կրթական նպատակներով:

«Վերջին շրջանում կատարված բարեփոխումներից հետո Երեւանի կենդանաբանական այգին իրապես դարձել է էկոկրթական, դաստիարակչական կարեւոր կենտրոն, որտեղ երեխաները սովորում են հոգ տանել բնությանը, կենդանիներին, համալրում են իրենց գիտելիքներն այս բնագավառում, մասնակցում են հետաքրքրասիրություն եւ առողջ ապրելակերպ խրախուսող միջոցառումների, դիտում են ուսուցողական ֆիլմեր: Բնական է, որ այդ ամենը պատշաճ կերպով կազմակերպելու, առավել գունեղ դարձնելու եւ շրջայցերը տեխնիկական միջոցներով առավել հարմարավետ դարձնելու համար անհրաժեշտ է ինտերնետ հասանելիություն: Որպես մասնավոր անձ ես ուրախ եմ աջակցելու կենդանաբանական այգու նախաձեռնություններին: Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը հնարավորություն է ընձեռում այգու տարածքով մեկ գործարկել տեսախցիկներ, ինչպես նաեւ էականորեն ընդլայնել անվճար Wi-Fi կապի հասանելիությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ