RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1834, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵՐԲ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ Է

ԱԺ հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, պատասխանել է` «Չեմ ասի»: Լրագրողներն, իհարկե, համառել են, Սեդրակյանն էլ այս անգամ վանկարկելով է ասել իր պատասխանը` «Չեմ ա-սի»: Ի վերջո պատգամավորը տեղի է տվել լրագրողական համառությանը եւ ասել է. «Իմ կարծիքը սահմանադրության մասին թող գաղտնիք մնա»:

Միեւնույն ժամանակ մեկ այլ, կրկին հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ, փոփոխված սահմանադրության մասին, ասել է.«Էտի լավ բանա»: Հիշեցնենք, որ օրեր առաջ, երբ ԲՀԿ-ից դուրս եկած, բայց ԲՀԿ պատգամավոր մնացած մի շարք պատգամավորներ հանդիպել էին նախագահ Սարգսյանին` քննարկելու սահմանադրական փոփոխությունները, նրանցից մեկը հայտարարել էր, թե «Շատ հրաշալի, գրագետ գրված սահմանադրություն ա»:

Կարծում ենք, նման դեպքերում, գաղտնիությունն ավելի լավ բան է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ