RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2015-09-04 > #033, 2015-09-11 > #034, 2015-09-18 > #035, 2015-09-25 > #036, 2015-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:16:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1941, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԿՈՉ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Եւրոպայի Հայերու Համագումար, 15 Սեպտեմբեր 2015

Թուրքիայից հասնող արյունալի լուրերը խիստ մտահոգիչ են: Թուրք ամբոխի կողմից տասնյակ քաղաքներում ազգային ատելության հողի վրա կազմակերպվող ցույցերը կասկած չեն թողնում, որ իրականացվող մարդասպանությունները, արյունահեղությունն ու ազգային ատելության այս արշավը ղեկավարվում է մեկ ընդհանուր կենտրոնից:

Սպանվել են տասնյակ քաղաքացիներ, հրդեհվել ու թալանվել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակները, էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին մաս կազմող պարզ քաղաքացիների վաճառատներն ու խանութները, եւ վտանգ կա, որ փոքրամասնությունների կյանքին սպառնացող ծայր առած նոր խուլիգանությունները կրկին մասսայական բնույթ ստանան, ինչպես դա պատահեց 1955թ. սեպտեմբերի 6-7-ին կազմակերպված «պոգրոմներով»:

Նկատի ունենալով վերոնշյալը.

Կոչ ենք ուղղում Եվրոպական կառույցներին, հնարավոր բոլոր միջոցներով անհապաղ միջամտել եւ անմեղ քաղաքացիների կյանքին սպառնացող վտանգը հնարավորինս շուտ կանխել:

Հիշեցնում ենք, որ Թուրքիայում տակավին աշխատում է պաշտոնական ատելություն քարոզող Սահմանադրության տխրահռչակ 301-րդ հոդվածը, որով արդարացվում է փոքրամասնությունների կյանքի եւ ունեցվածքի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն:

Հապաղումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 18-09-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ