RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



ՀՈՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1666, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՀԱ՛ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Միջազգային Gallup կազմակերպությունը շաբաթվա սկզբին հրապարակեց իր` «Համաշխարհային իրավունք եւ կարգ-2015» զեկույցը, որտեղ ներկայացրել է աշխարհի ամենաապահով եւ անապահով երկրների ցանկը: Հարցումն անցկացվել է 141 երկրներում եւ ներառել 142 հազար մարդու: Մարդիկ պատասխանել են մեկ հարցի` «Ապահո՞վ եք արդյոք ձեզ զգում երեկոյան միայնակ զբոսնելիս»: Ըստ այդմ, Հայաստանը ճանաչվել է աշխարհում 9-րդ երկիրը, որտեղ մարդիկ իրենց ապահով են զգում` երեկոյան միայնակ զբոսնելիս, ընդ որում, պարզ չէ, թե սա այսպես է, որովհետեւ մեր երկրում երեկոյան զբոսանքներն իրոք ապահո՞վ են, թե՞ՙ քանի որ մեր երկրում միայնակները շատ են: Այնուամենայնիվ, ուրախալի է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը, փաստորեն, կատարեց իր վերջին նախընտրական կարգախոսը, այն է` «Դեպի ապահով Հայաստան»: Ահա՛ եւ այն:

Աշխարհի ամենապահով երկիր է ճանաչվել Սինգապուրը, իսկ երկրորդ տեղում է` ...Հոնկոնգը: Հենց այստեղ, սակայն, Gallup-ի զեկույցից բրիտանացի գիտնականների հայտնագործության հոտ է գալիս, քանի որ Հոնկոնգ պետություն, եթե կա էլ, ապա թերեւս միայն բրիտանացի գիտնականների համար: Բանն այն է, որ նախկինում Բրիտանիային ենթարկվող Հոնկոնգ քաղաք-պետությունն այսօր պարզապես չինական քաղաք է: Հետեւաբար չի կարող լինել աշխարհի ամենաապահով երկրորդ երկիրը:

Ինչն էլ նշանակում է, որ Հայաստանն աշխարհի 8-րդ ապահով երկիրն է, որն ըստ զեկույցի ճանաչվել է Տաջիկստանն, ի դեպ:

Անապահովների եռյակն էլ հետեւյալն է` Վենեսուելա, Գաբոն, Կոնգո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ