ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 130-ԱՄՅԱԿԻՆ Կազմակերպմամբՙ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտի եւ Ռամկավար Ազատական կուսակցության Տեղի կունենա 2015 թ. նոյեմբերի 3-ին, ժամը 11։00-ին, Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում։ Գիտաժողովի ծրագիրը Բացման խոսքՙ Սուրեն Սարգսյան, պգթ Ողջույնի խոսքՙ ՀՀ ԳԱԱ անդամ Նիկոլայ Հովհաննիսյան, պգթ, պրոֆ. Ողջույնի խոսքՙ Երվանդ Ազատյան, ԳԱԱ արտասահմանյան անդամ Զեկուցողներՙ - Լեւոն Շիրինյան, քգդ, պրոֆեսոր «Ազատության քաղաքական իդեալը եւ արմենականությունը» - Քնարիկ Ավագյան, պգթ «Արմենականների գործունեությունը ԱՄՆ-ում» - Համլետ Գեւորգյան, պգդ, պրոֆեսոր «Դրվագներ Արմենական եւ ՀՅԴ կուսակցությունների փոխհարաբերության» - Ռուբեն Սահակյան, պգդ «Փանոս Թերլեմեզյանը հայ ազատագրական պայքարի գործիչ» - Աշոտ Ներսիսյան, պգդ, պրոֆեսոր «Արմենականների Արեւմտյան Հայաստանի ազատագրության որդեգրած ռազմավարության եւ մարտավարության արդյունավետության հարցի շուրջ» - Արմեն Կարապետյան, պգթ «Մկրտիչ Ավետիսյանը «Արմենիայի» աշխատակից» ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ԳԻՆԵՁՈՆ Գիտաժողովի ավարտին տեղի կունենա Հակոբ Վարդիվառյանի (ԱՄՆ) «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ Համապարփակ պատմութիւն Ռամկավար Ազատական կուսակցութեան» աշխատության 1-ին հատորի շնորհանդեսը։ Հյուրասիրություն |