ԱՅՈ ԱՍԵԼՈՎ, Ի՞ՆՉԸ Ի ՆԿԱՏԻ ՈՒՆԵՔ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբներն արդեն ձեւավորվել են: Ընդ որում խոսքը ոչ թե «Այո»-ի եւ «Ոչ»-ի տրամաբանորեն երկու շտաբների մասին է, այլ մի խումբ «այո»-ների եւ մի խումբ «ոչ»-երի շտաբների: Այսինքն փոփոխություններին «այո» ասող ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ստեղծել են իրենց առանձին շտաբները, որոնք համապատասխանաբար համակարգում են Հովիկ Աբրահամյանը, Աբրահամ Մանուկյանը եւ Աղվան Վարդանյանը: Այնպես որ, եթե դուք պատրաստվում եք դեկտեմբերի 6-ի հանրաքվեին մասնակցել եւ «այո» ասել, դա բավարար չէ. պետք է նաեւ բանավոր նշեք, թե «այո» ասելով ի՞նչ ի նկատի ունեք, կամ` ո՞ւմ: |