ՀԱՅԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՓՈԼ ՌԱՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ Փոլ Ռայանը ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահՙ փակ գաղտնի քվեարկությամբ: 45-ամյա Ռայանը Պալատի ամենաերիտասարդ նախագահն էՙ սկսած 1869 թվականից, հաղորդում է «The Washington Post»-ը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, իր կարիերայի ընթացքում Ռայանը միշտ աջակցել է հայերի շահերին, ներառյալՙ Ցեղասպանության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: 2004թ. Ռայանը ստորագրել էր Բուշին ուղղված նամակը, որով կոչ էին անում ճանաչել Ցեղասպանությունը: |