RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1575, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՔՆՆԱՐԿՈՒՄ: ԶՈՒՅԳ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ

Հ.Ծ.

Ի՞նչ դժվարությունների առաջ են կանգնում սփյուռքի հայ երիտասարդները: Լոս Անջելեսի խայտաբղետ ներգաղթյալների շրջապատում ինչպե՞ս դիմակայել հայ մնալու, ամերիկյան ապրելակերպին ինտեգրվելու, եւ հանցագործ խմբավորումներին չհարելու խնդիրները:

Նման բազմաթիվ այլ հարցեր քննարկվել են հոկտեմբերի 18-ին, Գլենդեյլի «Փեսիֆիկ Թեաթըրզի» դահլիճում: Հարավային Կալիֆոռնիա համալսարանի հայագիտական Ուսումնասիրությունների ինստիտուտի կազմակերպած բանավեճը կլոր սեղանի շուրջ է հավաքել փորձագետների, որոնք մտքեր են փոխանակել «դժվարին խոսակցությունՙ մասնակիորեն համընկնող ինքնությունների, սփյուռքում պատանի ներգաղթյալ եւ հանցագործ խմբի անդամ լինելու» թեմայի շուրջը:

Բանավեճից առաջ ցուցադրվել է ռեժիսոր Քրիսթոֆեր Չեմբըրզի «Արամ, Արամ» գեղարվեստական ֆիլմը, որի մասին «Ազգը» գրել էր նախորդ համարներից մեկում: Համալսարանի հայագիտական Ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Սալփի Ղազարյանը հարցազրույց է ունեցել ֆիլմի ռեժիսորի եւ Համալսարանի ծրագրերի տնօրեն Արա Արզումանյանի հետ: Միջոցառման ավարտին կազմակերպվել է ընդունելություն «Ֆեյմըս» ռեստորանում:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը հիմնվել է 2005 թվականին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ