RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1533, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՐԾՎԱԲԵՐԴԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԸ ԱՊԱՀՈՎՎԵԼ Է ՋԵՌՈՒՑՄԱՄԲ ԵՎ ՏԱՔ ՋՐՈՎ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ամփոփել եւ ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրով համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները: Նախագծի շրջանակում Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի մարզադահլիճում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչ եւ էլեկտրական ջեռուցման համակարգՙ հնարավոր դարձնելով օգտագործել մարզադահլիճը նաեւ ցուրտ եղանակներին:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը. դրա բնապահպանական առավելություններն ակնհայտ են, իսկ սահմանամերձ Արծվաբերդի մարզադահլիճը ջեռուցմամբ եւ տաք ջրով ապահովելը կրկնապատկում է նախագծի կարեւորությունը: Ձմռան ամիսներին եւս մարզվելու հնարավորություն ունենալովՙ Արծվաբերդի եւ շրջակա գյուղերի պատանիներն առավել մեծ հաջողությունների կարող են հասնել: Պատմության ընթացքում մենք շատ առիթներ ենք ունեցել հպարտանալու հայ մարզիկների բացառիկ հաջողություններով եւ համոզված ենք, որ Հայաստանի ապագա չեմպիոններ են մարզվելու հենց այս մարզադահլիճում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Սահմանամերձ Արծվաբերդ գյուղը, որը գտնվում է Ադրբեջանից մոտ 8 կմ հեռավորության վրա, ունի մոտ 5220 բնակիչ: Մարզադահլիճում գործում են տարբեր սպորտային խմբակներ ոչ միայն արծվաբերդցի, այլ նաեւ հարեւան համայնքների պատանիների համար:

Համայնքում իրականացված աշխատանքների արդյունքում գյուղի մարզադահլիճում առկա ջեռուցման համակարգը համալրվել է 31.5 KW հզորությամբ արեւային ջրատաքացուցիչով, ինչը ջեռուցման էներգաարդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Համակարգի գործարկումը ձմռանը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Ի դեպ, արդեն երկրորդ տարին է ծրագրի շրջանակում կիրառվում են 70 մմ տրամագծով վակումային խողովակներով արեւային ջրատաքացուցիչներ, որոնց էներգաարդյունավետությունը ավելի բարձր է, քան Հայաստանում տեղադրվող այլ արեւային ջրատաքացուցիչներինը: Ի դեպՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լրացուցիչ 1.5 միլիոն դրամ կհատկացնի մարզադահլիճի համար նոր պատուհաններ ձեռք բերելու եւ տեղադրելու համար:

Այս տարի «Այլընտրանքային էներգիա»ծրագրում ներառվել են Հայաստանի յոթ մարզերի հետեւյալ 17 համայնքները. Լոռու մարզի Չկալով համայնք, Գեղարքունիքի մարզի Վահան, Ծովագյուղ, Լիճք համայնքներ, Վայոց Ձորի մարզի Գնիշիկ, Բարձունի, Խնձորուտ, Գոմք համայնքներ, Տավուշի մարզի Չինարի, Արծվաբերդ, Բերդավան, Ջուջեվան համայնքներ, Արագածոտնի մարզի Ուջան համայնք, Սյունիքի մարզի Լոր, Արեւիս, Նժդեհ համայնքներ, Արարատի մարզի Պարույր Սեւակ համայնք:

Ծրագրի իրականացման համար 2015 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 207,438,200 ՀՀ դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ