ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ «Արմենպրես» լրատվականի փոխանցմամբ` հունվարի 30-ին Հայաստանում գործարկվել է արեւելյան հացամթերքի արտադրամաս: «Կատարվել է 225.000 դոլարի ներդրում: Առաջիկա երեք տարում նախատեսվում է եւս 150.000 դոլարի ներդրում»,- ասված է հայտարարության մեջ: «Ռիվիերա կապիտալ»-ի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը նշել է, որ սա նոր բան է մեր երկրում. «Կա պահանջարկ թե՛ տեղականՙ արեւելյան խոհանոց ունեցող ռեստորաններից, թե՛ հայրենադարձ սիրիահայերի ու լիբանանահայերի կողմից: Նախանձախնդիր ենք, որ շուտով ավելացնենք մեր արտադրանքը»: |