RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019



Տեղադրվել է` 2019-02-01 03:11:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 3083, Տպվել է` 342, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա

Քյոլնում շեշտադրեց վարչապետ Փաշինյանը

Հունվարի 31- ին Քյոլնը սպիտակ զգեստով դիմավորեց երկօրյա պաշտոնական այցով ԳԴՀ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած պատվիրակությանը: Ձնառատ քիչ է լինում Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասը, բայց կազմակերպչական բոլոր մանրունքները հաշվի առնող գերմանացիներին, որ բացառիկ հարգանք ընդգծելով հյուրի հանդեպՙ գույնն էլ կարեւորում են, եղանակը նվեր էր արելՙ սպիտակ սավան ողջ քաղաքին, որ սեւ- սպիտակ բաժանարար գիծ չերեւա:

Այդպես սպիտակ հագնվել էր մայիսի 8- ին Երեանի Հանրապետության հրապարակում համախմբված հանրությունըՙ տոնելու Թավշյա հեղափոխության առաջին ուրախությունը:

Քյոլնի տեխնիկական բարձրագույն դպրոցում մեծ սպիտակ պաստառը ՀՀ վարչապետին եւ նրա տիկնոջը բարի գալուստ է ազդարարում: Այստեղ երեկ ջերմության պակաս չնկատվեց. թե՛ հաստատության վարչադասախոսական կազմը, թե ուսանողությունը մեզ հետ զրույցում հատուկ ընդգծեցին, թե իրենց համար մեծ իրադարձություն է Հայաստանիՙ «հետաքրքիր կենսագրություն ունեցող, իր երկրի ապագայի համար պայքարի արդյունքում նույնիսկ բանտարկություն կրած» վարչապետին հյուրընկալելը, եւ թե Երեւանի պետական պոլիտեխնիկական համալսարանի հետ հուշագրի կնքումը: Քյոլնի տեխնիկական համալսարանի ղեկավարը մեզ հետ հպանցիկ զրույցում ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում դեռ չի եղել, «բայց միգուցե հենց այս համագործակցությունն առիթ դառնա, որ սխալս ուղղեմ», ասաց նա, երբ արդեն ճանապարհում էր ՀՀ- ից ժամանած պատվիրակությանը:

«Ազգ»-ի առաջիկա համարում առավել հանգամանալից կանդրադառնանք Հայաստանի վարչապետի ԳԴՀ առաջին պաշտոնական այցին, երեկ Քյոլնի հայ համայնքի հետ կայացած հանդիպմանը, փետրվարի 1- ին Բեռլինում կանցլեր Մերկելի, նախագահ Շթայնմայերի, Բունդեսթագի նախագահ Շոյբլեի հետ հանդիպումներին, ինչպես նաեւ այսօր ստորագրվողՙ Գերմանիայի տնտեսության արեւելյան հանձնաժողովի, Արեւելյան Եվրոպա միության եւ Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների միության միջեւ երկրորդ հուշագրինՙ ստորեւ հպանցիկ պահ տալով երեկվա հագեցած օրվա մի քանի երանգ:

Վարչապետ Փաշինյանին տպավորել էր գերմանականՙ կրթությունը հետազոտության հետ համակցելու Հումբոլդի 200- ամյա հաջողությամբ ընթացք գտած փորձը, որ ասաց կարեւորում են եւ ջանալու են կիրառել Հայաստանի կրթական համակարգում: Համալսարանի դահլիճում Փաշինյանը ներկայացրեց «Սիլիկոնյան հովտի» համարում ունեցող խորհրդային Հայաստանի արդի ձեռքբերումները ՏՏ ոլորտումՙ ծանուցելով, թե աշնանը ՀՀ-ում կազմակերպվող ՏՏ կոնգրեսին ուրախ կլինի ողջունել նաեւ գերմանացիներին:

Դահլիճում չէին մոռանում, որ ՀՀ վարչապետը մասնագիտությամբ լրագրող է, ուստի փորձեցին նրա կարծիքն արձանագրելՙ կեղծՙ ֆեյք լրատվության դեմ ինչպես հավասարակշռել պայքարը: Դավոսում էլ նույն հարցն էինք քննարկում, ասաց վարչապետ Փաշինյանը, չգիտենքՙ ինչ անել, բայց մի բան հստակ էՙ ժողովրդավարություն դավանող այնպիսի երիտասարդ երկրում, ինչպիսին Հայաստանն է, շատ կարեւոր է, որ պաշտպանենք ազատ խոսքի իրավունքը: Մերՙ իշխանության մասին շատ է խոսվում, գրվում, բայց սխալ կլինի օգտագործել մեր ազդեցությունը եւ սահմանափակել կարծիքի ազատությունը: Մարդիկ փորձով, կրթությամբ, նաեւ տեխնիկական միջոցներին տիրապետելու միջոցով կտարբերեն ճիշտն ու սխալը, ասաց վարչապետ Փաշինյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 01-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ