RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1729, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՔՄԵԿՋԻՕՂԼՈՒԻ ԵՎ ՍՈՒՋԻՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (The Arm. Mirror-Spectator)

Պրոֆ. Բառլոու Տեր-Մկրտչյանի անվան 2015-ին հիմնված «Ակնառու գրքերի մրցանակը» նպատակ է հետապնդում խրախուսելու գիտական ուսումնասիրությունները հայկական համայնքների, մշակույթի եւ պատմության բնագավառներումՙ անցյալից մինչեւ մեր օրերը: Հարգարժան պրոֆեսորը, որ Կալիֆոռնիա պետհամալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ծրագրերի տնօրենն է եւ «SAS» հայագիտական ընկերության նախկին նախագահը, պարտավորվել է 2018-ից սկսած հինգ տարի շարունակ հովանավորել մրցանակաբաշխությունը:

2015-ից մինչեւ 2017-ը ընկած ժամանակաշրջանի համար անցյալ տարվա վերջում ընկերության առաջին մրցանակները շնորհվել են, ըստ Ֆրեզնոյից «Միրոր-Սփեքթեյթրի» լրատվության, դոկտ. Լեռնա Էքմեկջիօղլուն եւ դոկտ. Թալին Սուջիյանին համապատասխանաբար «Recovering Armenia: The Limits of Belonging in Post-Genocide Turkey» (Վերականգնվող Հայաստան: Ինքնությունը վերագտնելու սահմանները հետ-ցեղասպանության Թուրքիայում: ԱՄՆ, Ստենֆորդ համալսարանի հրատարակչություն, 2016) եւ «The Armenians in Modern Turkey: Post-Genocide Society, Politics and History» (Հայերը արդի Թուրքիայում: Հետ-ցեղասպանական հասարակությունը, քաղաքականությունը եւ պատմությունը: Լոնդոն, ի.բ. Թորըս հրատարակչություն, 2015) հատորների համար: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 500 դոլարի չափով դրամական պարգեւ եւ հավաստագիր: Հատուկ հիշատակության է արժանացել նաեւ Տարա էնդրուզի «Մատթեոս Ուռհաեցին եւ նրա «Ժամանակագրությունը» աշխատությունըՙ գրված 2017-ին:

Լեռնա Էքմեկջիօղլուն պատմության գծով պրոֆեսորի օգնականն է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (MIT): Ծնվել եւ մեծացել է Ստամբուլում: Հասարակագիտություն է ուսումնասիրել Բողազիչի համալսարանում, այնուհետեւ պատմության, Մերձավոր Արեւելքի եւ իսլամական ուսումնասիրությունների բնագավառներում գիտական աստիճաններ է ստացել Նյու Յորքի համալսարանում: Վերոնշյալ հատորում, որը Թուրքիայում Արաս հրատարակչատան կողմից շուտով կհրատարակվի նաեւ թուրքերենով, նա անդրադարձել է «Հայ կին» հանդեսի խմբագիր, ճանաչված ֆեմինիստ Հայկանուշ Մարկին եւ ընդհանրապես հայկական ավանդույթների պահպանման գործում հայ կանանց նշանակալի դերին:

Թալին Սուջիյանը Մյունխենի (Գերմանիա) Լուդվիգ Մաքսիմիլան համալսարանի թուրքական ուսումնասիրությունների բաժնի պրոֆեսորի օգնականն է: Ծնվել եւ մեծացել է Ստամբուլում: Ավարտել է Ստամբուլի համալսարանը, այնուհետեւ գիտական աստիճաններ է ստացել Հնդկաստանում եւ Գերմանիայում: Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է, ներառյալ «Որոնելով Զապել Եսայանին» ֆիլմի, որը նկարահանել է ռեժիսոր Լարա Ահարոնյանի հետ միասին: Ըստ նրա, իր վերոնշյալ գիրքը ժխտողականության դեմ է եւ լավագույն ապացույցը այն բանի, որ Թուրքիայի պատմությունը ամբողջական չի կարող լինել առանց հայկական ողբերգական իրադարձությունների ճշգրիտ լուսաբանմանն ու ընդունմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ